Կարճ լուրեր
Ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ագարակ համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Այս տարի Հարավարևելյան Ասիայի արշիպելագին ամենաուժեղը հարվծած «Մեգի» արևադարձային փոթորկի զոհերի մեծ մասը եղել է կենտրոնական Լեյտե նահանգում: Առնվազն 47 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վիրավորվել այն բանից հետո, երբ շաբաթավերջին հեղեղը հարվածեց Բեյբեյ քաղաքի շրջակայքի վեց գյուղերին, հայտնել են տեղական իշխանությունները: Մոտ 27 մարդ համարվում է անհետ կորած:
Աղբյուր՝ aljazeera.com
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 09։50-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Աղբյուր՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Ղրղզստանում երկու խաղաղ բնակիչ վիրավորում է ստացել Տաջիկստանի հետ սահմանին զինվորականների միջև փոխհրաձգության հետևանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Երեքշաբթի Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների զինվորականների միջև՝ Տաջիկստանի սահմանապահ ջոկատի կողմից սահմանը հատելու պատճառով։
Հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնել են, որ երեքշաբթի Նյու Յորքի մետրոյի կայարանում, որտեղ իրավասու մարմինները չպայթած պայթուցիկ սարքեր են հայտնաբերել, կրակել են մարդկանց վրա, առնվազն 13-ը վիրավորվել են: Ըստ լրատվականների՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան երթևեկության ժամանակ մետրոյի՝ Բրուքլինի «Սանսեթ Փարկ» թաղամասում գտնվող կայարանում:
Աղբյուր՝ reuters.com
Եվս տասնյակ մարդիկ առևանգվել են գրոհայինների կողմից Նիգերիայի կենտրոնական նահանգում: Այս մասին երկուշաբթի հայտնել են տեղի բնակիչները և համայնքի ղեկավարը: Պլատո նահանգը սահմանակից է Կադունա նահանգին, որն այժմ ապաստարան է հայտնի հանցավոր խմբավորումների համար, որոնք հայտնի են որպես ավազակներ:
Աղբյուր՝ aljazeera.com
Ժիրինովսկու մահից հետո «Ավիտո»-ում սկսել են հայտարարություննե տեղադրել նրա հուշաիրերի վաճառքի մասին: Մարկետփլեյսի կայքում կարելի է գտնել 1990-ականներին տպագրված, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի անձնական ստորագրությամբ այցեքարտը: Այն վաճառքի է հանվել 1 մլն ռուբլի արժեքով: Ժիրինովսկու ձեռագիր գրառումները վաճառվում են՝ յուրաքանչյուրը 300 000 ռոբլիով, իսկ նրա ուղարկած նամակները՝ 100 000-ական ռուբլիով:
Աղբյուր՝ gazeta.ru
Բեթմենի կինոկոմիքսը նախատեսվածից մեկ օր շուտ կհայտնվեն HBO Max հոսքային ծառայությունում: Թվային հարթակում թողարկման ամսաթիվը նախատեսված է ապրիլի 18-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակը կտուգանվեն ոստիկանության կողմից կարանտինի ժամանակ գրասենյակներում երեկույթներ կազմակերպելու համար: Դաունինգ սթրիթը հաստատել է, որ նրանց ծանուցել են ֆիքսված տույժերի մասին: Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 տուգանք է սահմանվել վարչապետի նստավայրում և կառավարական այլ շենքերում խնջույքների մասնակիցներին:
Աղբյուր՝ bbc.com
Տ. Վարդան քահանա Ներսիսյանը և Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության են նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Տ. Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը ծառայության են կոչվել Վիրահայոց թեմում, Տ. Արսեն քահանա Իսրայելյանը և Տ. Արտակ քահանա Սուլթանյանն՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Տ. Ադամ քահանա Մովսեսյանը ծառայության է նշանակվել Իրաքի հայոց թեմում:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ
Բրիտանացի դերասան Հյու Լորին, ով առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում էքսցենտրիկ բժշկի դերով, էկրան է բարձրացնում Ագաթա Քրիստիի իր ամենասիրելի «Ինչո՞ւ չհարցրին Էվանսին» վեպը: Երեք մասից բաղկացած մինի-սերիալի սցենարիստը, պրոդյուսերն ու ռեժիսորը Լորին է, ով նաև երկրորդական դեր է խաղում:
Աղբյուր՝ reuters.com
Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոսել է Մոնտե Կառլոյում Նովակ Ջոկովիչի դեմ քառորդ եզրափակիչ հնարավոր խաղի մասին: «Չեմ ուզում շտապել. ես կենտրոնացած եմ առաջին հանդիպման վրա։ Իհարկե, հիանալի կլիներ խաղալ Նովակի դեմ։ Նա աշխարհում առաջինն է, դա հիասքանչ կլիներ, Բայց ես հույս ունեմ, որ նախ լավ կխաղամ առաջին հանդիպումներում, որպեսզի հանդիպեմ նրան քառորդ եզրափակիչում»,- Ալկարասի խոսքերը մեջբերում է ATP-ն:
Աղբյուր՝ sport-express.ru
Ապրիլի 12-ին ԱՀ ԱԺ-ում կազմակերպվել է լրացուցիչ քննարկում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցով, որի վերաբերյալ ստացվել էր մի խումբ ծնողների կոլեկտիվ դիմում: Ըստ գործադիրի՝ կմշակվեն համապատասխան մեխանիզմեր՝ ուստարվա ընթացքում դասապրոցեսի խաթարման հետևանքով ծագած կրթական խնդիրներին լուծում տալու համար։
Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Ըստ լրատվամիջոցների՝ իշխանությունները դեռ փորձում էին գնահատել՝ արևելյան ափամերձ նահանգում անսովոր առատ տեղումների պատճառով առաջացած վնասի չափը: Մտավախություն կա, որ բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել: Գիշերվա անձրևների պատճառով ամենաշատը տուժել է Դուրբան քաղաքը: Զինվորականները բերվել են մարտական պատրաստության:
Աղբյուր՝ aljazeera.com
Հանդիպմանը քննարկվել են ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցերը և այս համատեքստում ներդրումային նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները:
Աղբյուր՝ ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ապրիլի 12-ին մարվում է հատուկ ծրար՝ նվիրված ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ծրարի վրա պատկերված է Արարատ լեռը, եգիպտական բուրգերը, ինչպես նաև՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Ծրարի վրա փակցված է 2022 թվականի մարտի 22-ին թողարկված թեմային նվիրված նամականիշ:
Աղբյուր՝ «ՀայՓոստ»
Գիտնականները հետազոտել են օվկիանոսում ապրող միկրոօրգանիզմների գենետիկական տվյալները և հայտնաբերել նախկինում անհայտ հազարավոր ՌՆԹ վիրուսներ: Այս հայտնագործությունը կրկնապատկել է վիրուսների հայտնի կենսաբանական խմբերի թիվը: ՌՆԹ վիրուսները կարող են մարդկանց մոտ առաջացնել ինչպես անվնաս մրսածություն, այնպես էլ COVID-19-ի պես տխրահռչակ հիվանդություն:
Աղբյուր՝ vesti.ru
Ընտվեց երդվյալ ատենակալների կազմը՝ լսելու երկար սպասված զրպարտության հայցը: Դեփը դատի էր տվել Հերդին 2018 թվականին The Washington Post-ում նրա գրած հոդվածի համար, որտեղ Հերդն իրեն նկարագրում է որպես «ընտանեկան բռնությունը ներկայացնող հասարակական գործիչ»: Հոդվածում Դեփի անունը չի նշվում, սակայն դերասանը պնդում է, որ դա ակնհայտ վերաբերում է Հերդի՝ այլ ֆորումներում արված պնդումներին, թե նա ֆիզիկական բռնության է ենթարկվել իր կողմից: Դեփը հերքում է մեղադրանքները:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան