Կարճ լուրեր
Սալմոնելայի տասնյակ դեպքերից հետո Բելգիայի սննդամթերքի անվտանգության մարմինը նաև կարգադրել է հետ կանչել Kinder-ի բոլոր արտադրանքները, որոնք թողարկվել են Արլոնի գործարանում, որը պատկանում է Ferrero-ին: Սալմոնելայի կասկածելի դեպքեր՝ կապված Kinder շոկոլադի հետ, գրանցվել են նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում: Ferrero-ն ներողություն է խնդրել և ընդունել «ներքին խաախտումները»:
Աղբյուր՝ bbc.com
«Մեծ սաղավարտի» վեցակի չեմպիոն և աշխարհի նախկին թիվ 1 ռակետը կարող է հայտնվել բանտում: Նրան սպառնում է յոթ տարվա ազատազրկում սնանկության վերաբերյալ խարդախության համար: Ուրբաթ օրը՝ ապրիլի 8-ին, գերմանացին մեղավոր է ճանաչվել Լոնդոնի դատարանի կողմից գործի չորս հոդվածներով: Այնուամենայնիվ, դատավարությունից հետո Բեքերը գրավի դիմաց ազատ է արձակվել: Վիճահարույց գործով վճռորոշ դատավարությունը տեղի կունենա ապրիլի 29-ին:
Աղբյուր՝ vesti.ru
Երկրորդ տարին անընդմեջ The Weeknd-ը առաջադրվում է ամենաշատ անվանակարգերում՝ հավակնելով 17 մրցանակի, նրանից հետո Doja Cat-ն է, ով առաջադրվել է 14 անվանակարգերում: Եզրափակիչ հասած արտիստների անունները հայտարարվեցին ուրբաթ օր: Նրանք կպայքարեն 62 անվանակարգերում: Շոուն հեռարձակվելու է NBC-ով և Peacock-ով մայիսի 15-ին Լաս Վեգասից:
Աղբյուր՝ apnews.com
Նիդեռլանդներում կողոպտիչները գողացել են 23 հազար դոլար արժողությամբ 1,5 տոննա պանիր, գրում է Independent-ը: Միջադեպից հետո երկրի կաթնամթերքի ֆերմաները ուժեղացրել են անվտանգության համակարգը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ Հյուսիսային Բրաբանտ նահանգում: Մի խումբ ավազակներ, ներխուժելով գործարանի տարածք, այնքան պանիր են գողացել, որ ամբողջությամբ լցրել են իրենց ավտոբուսը:
Աղբյուր՝ gazeta.ru
Մեծ Բրիտանիայի թագուհին, ով շարժունակության հետ կապված որոշ խնդիրներ ունի, չի մասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք ամենամյա Ավագ հինգշաբթիի արարողակարգին, որի ընթացքում, հնագույն ավանդույթի համաձայն, միապետը սովորաբար մետաղադրամներ է բաժանում թոշակառուներին՝ Զատկին ընդառաջ: Թագուհուն կփոխարինեն թագաժառանգ արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, հինգշաբթի Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում մատուցվող պատարագի ժամանակ:
Աղբյուր՝ reuters.com
Կինը, ով հայցում ներկայացված է որպես Ջեյն Դո, մեղադրանքում նշել էր, որ ամերիկացի ռեփերը սեռական ոտնձգություն էր իրականացրել իր նկատմամբ 2013 թվականին նրա համերգներից մեկին մասնակցելուց հետո: Սնուփ Դոգի ներկայացուցիչները հայտարարել են, որ մեղադրանքները կեղծ են և ողջունել են կամավոր դադարեցումը: Հայցը դադարեցվել է այս շաբաթվա սկզբին՝ Կալիֆորնիայի Կենտրոնական շրջանում ներկայացվելուց մոտ երկու ամիս անց:
Աղբյուր՝ bbc.com
2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին հայտնաբերվել է ընդհամենը 63 ինքնակամ կառույց: Դրական դինամիկան պահանելու նպատակով որոշվել է այս ուղղությամբ առավել խստացնել վերհսկողությունը:
Աղբյուր՝ ՀՀ ՔՏՀԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Բարսելոնայի իշխանությունները որոշել են արգելել ծխելը քաղաքի բոլոր լողափերում: Այս մասին ուրբաթ հայտնել է El Pais թերթը՝ վկայակոչելով Կատալոնիայի մայրաքաղաքի քաղաքապետարանին: Արգելքը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հուլիսից: Դրա պահպանմանը կհետևեն լողափերի պատասխանատուները և Բարսելոնայի հանրային առողջության գործակալության աշխատակիցները:
Աղբյուր՝ tass.ru
ESPN-ի փոխանցմամբ Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծում է, որ անգլիական ակումբը չի համապատասխանում իր հավակնությունները: Նշվում է, որ նորվեգացուն հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթի»՝ մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մոտ, տեղափոխվելու տարբերակը: Միաժամանակ, «Յունայթեդը» պատրաստ է կրկնել Հոլանդի համար ֆինանսական տեսանկյունից ցանկացած առաջարկ:
Աղբյուր՝ sport-express.ru
Ռեժիսոր Քերի Ֆուկունագան, ով նկարահանել է «Մահանալու ժամանակը չէ» և «Անազգ գազանները» ֆիլմերը, ժամանել է Ուկրաինա և այնտեղ աշխատում է որպես կամավոր: Այս մասին հաղորդում է Slash Film-ը: Ֆուկունագան որոշել է միանալ World Central Kitchen բարեգործական կազմակերպությանը, որը մարդասիրական օգնություն է տրամադրում կարիքավոր մարդկանց: Դատելով կինեմատոգրաֆիստի սոցիալական հարթակներից՝ նա Լվով է ժամանել մարտի վերջին:
Աղբյուր՝ daily.afisha.ru
HBO Max-ի «Tokyo Vice» դրամատիկ սերիալը ներկայացնում է սկսնակ լրագրողի պատմությունը ոստիկանական ծեծի հավերժական խնդրի մասին, այս անգամ, 1990-ականների Ճապոնիայի մայրաքաղաքի աշխույժ, էկզոտիկ միջավայրում: Անսել Էլգորթը գլխավոր դերի համար ոչ միայն սովորել է ճապոներեն, որպեսզի կարողանա խողել ինչպես մայրենիի լեզվով, այլև սովորել է տիրապետել հետաքննող լրագրողի հմտություններին, մարդկանցից հարցազրույցներ վարելով, մեկնաբանություններ վերցնով և պատմություն կազմելով:
Աղբյուր՝ apnews.com
Երևանի, Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի և Կապանի ամերիկյան անկյուններում ընթերցում էին Փիթեր Բալաքյանի մրցանակակիր ստեղծագործություններից մեկը՝ «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը: Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը մոտ 5 րոպե ընթերցում էր գրքից մի հատված՝ անգլերեն կամ հայերեն։ Այս տարի ԱՄՆ ազգային գրադարանային շաբաթը նշվում է ապրիլի 3-ից 9-ը և ընթանում է «Քո գրադարանը քո կապող օղակն է» կարգախոսի ներքո:
Աղբյուր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների ղեկավարությունը բանակցություններ է վարում 26-ամյա գերմանացու գործակալների հետ: Ակումբը բանակցություններ էր վարում նաև «Այաքսից» Ռայան Գրավենբերխին և Նուսար Մազրաուիին ձեռք բերելու շուրջ:
Աղբյուր՝ sport-express.ru
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ին, Թեքեյան Կենտրոնում տեղի կունենա երաժիշտ, նկարիչ, լուսանկարիչ Վիկտոր Դանիլովի անհատական ցուցահանդեսի բացում:
Աղբյուր՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
Չորեքշաբթի երեկոյան Անտիոքիա դեպարտամենտի Աբրիաքի քաղաքում ջրհեղեղը հանկարծակիի է բերել է մի խումբ հանքագործների, երբ նրանք ընթրում էին: Այս մասին տեղական հեռուստատեսությանը հայտնել է քաղաքապետ Հեկտոր Օրեգոն: Այն ոչնչացրել է հանքի մեկ մակարդակը և գործարանի մի մասը: Աղետների ռիսկի կառավարման ազգային ստորաբաժանումը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ, 7-ը անհետ կորել է և 10-ը վիրավորվել:
Աղբյուր՝ france24.com
35-ամյա երգչուհի Ավրիլ Լավինը ամուսնանում է: Նրա ընտրյալը ամերիկացի երգիչ Մոդ Սանն է: Մինչ նշանադրությունը զույգը հանդիպել է մեկ տարուց քիչ ավելի: Ավրիլը պատմել է, թե ինչպես է Մոդն ամուսնության առաջարկ արել իրեն։ Դա տեղի է ունեցել Փարիզում: Սիրելին Լավրինին սրտաձև ադամանդով մատանի է նվիրել: Զարդի ներսի կողմում փորագրված են «Hi icon» բառերը։ Հենց այդ արտահայտությամբ է Մոդն առաջին անգամ դիմել երգչուհուն:
Աղբյուր՝ vesti.ru
Ապրիլի 8-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։Նորին Սրբությունն անդրադարձավ Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգ
Արարատի մարզում կազմակերպվել է հանրային լսում՝ ներկայացնելու համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հաստատված փաստաթուղթը: Կոմիտեի ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին տեղեկացրել են, որ իրականացվել են ինժեներաերկրաբանական հետազոտություններ, որոնց արդյունքներով յուրաքանչյուր համայնքում առանձնացվել են կառուցապատման համար առավել բարենպաստ տարածքները: Փաստաթղթով կարևոր տեղ է հատկացվել նաև կանաչ գոտիներին և հուշարձանների պահպանությանը:
Աղբյուր՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան