Կարճ լուրեր
Spotify հոսանքային աուդիոծառայությունը լքում է Ռուսաստանը: Համապատասխան հաղորդագրություն են ստացել հարթակի օգտատերերը: «Ներկայիս իրավիճակը մանրակրկիտ վերլուծելուց հետո մենք դժվար որոշում ենք կայացրել՝ ապրիլի 11-ից ամբողջությամբ կասեցնել Spotify-ի աշխատանքը Ռուսաստանում»,- ասվում է նամակում:
Աղբյուր՝ ria.ru
Հյուսիսային Ամերիկայի կենդանաբանական այգիները իրենց թռչուններին տեղափոխում են փակ և մարդկանցից ու վայրի բնությունից հեռու տարածքներ ՝ փորձելով պաշտպանել նրանց խիստ վարակիչ և մահացու թռչնագրիպից: Պինգվինները միակ թռչուններն են, որոնց այցելուները կարող են տեսնել, քանի որ նրանք գտնվում են փակ տարածքում և ցուցադրվում են պաշտպանիչ ապակե փեղկերի հետևում, ինչը դժվարացնում է թռչնագրիպի ներթափանցումը:
Աղբյուր՝ apnews.com
Գնալով ավելի ու ավելի շատ հետազոտական խմբեր են հայտնաբերում ապացույցներ այն մասին, որ մարդու մարմինը դառնում է միկրոպլաստիկներ կուտակող անոթ: Նոր հետազոտությունն առաջին անգամ բացահայտել է միկրոպլաստիկի առկայությունը թոքերի կենդանի հյուսվածքում, և այժմ գիտնականները ցանկանում են պարզել, թե կոնկրետ ինչ է դա նշանակում շնչառական օրգանների առողջության համար:
Աղբյուր՝ vesti.ru
Շանհայում սահմանափակման մեջ գտնվող որոշ բնակիչներ հայտնում են, որ իրենց սննդամթերքը սպառվում է, քաղաքում երբևէ ամենամեծ Covid-ի բռնկման ֆոնին: Հինգշաբթի Չինաստանի ամենամեծ քաղաքում գրանցվել է գրեթե 20,000 դեպք՝ ևս մեկ գրեթե ռեկորդային թիվ: Իշխանությունները խոստովանել են, որ քաղաքը «դժվարությունների» է բախվում, սակայն ասում են, որ փորձում են կրգավորե դա:
Աղբյուր՝ bbc.com
Սոցցանցերում տարածված նկարներում երևում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող մի քանի բուտիկների պատուհաններին սև կպչուն պիտակներ են հայտնվել՝ լյուքս դասի ապրանքանիշի տարբերանշանով և դեմքով, որի ուրվագծերը հիշեցնում են Հիտլերին: Լրագրողները ենթադում են, որ կպչուն թղթերը փակցվել են պատուհաններին այն բանից հետո, երբ ապրանքանիշի արտասահմանյան խանութներին արգելել են ապրանքներ վաճառել Ռուսաստանի բնակիչներին:
Աղբյուր՝ lenta.ru
Ավստրալիայի ամենամեծ քաղաքում՝ Սիդնեյում, և հարակից շրջանում հեղեղների պատճառով հազարավոր մարդկանց հրամայել են տարհանել այն բանից հետո, երբ գիշերը տեղաց ավելի քան մեկ ամսվա ժամանակահատվածին համարժեք անձրև: Տեղատարափ անձրևը փողոցները վերածել են գետերի, ջրամբարները դուրս են եկել ափերից: Քաղաքի 5 միլիոն բնակիչներին հորդորել են խուսափել անհարկի ճանապարհորդություններից:
Աղբյուր՝ aljazeera.com
Փորձագետները զգուշացնում են, որ հեռուստաընկերությունները պետք է արմատապես հարմարվեն առցանց ժամանցի արագ զարգացող աշխարհին, եթե հույս ունեն գոյատևել: «Երիտասարդները պասիվ հեռուստադիտողներից վերածվել են ակտիվ խաղացողների և էկրանները փոխել են սմարթֆոններով», - ասել է Ֆրեդերիկ Կավազան, ֆրանսիական Sysk թվային փոխակերպման ընկերության համահիմնադիրը: «Հեռուստաալիքները մեռնելու են իրենց հանդիսատեսի հետ»,- հավելել է նա:
Աղբյուր՝ france24.com
Warner Bros. kինոստուդիան հեռացրել է դերասան Էզրա Միլերին նկարահանումների խուլիգանության համար նրա ձերբակալությունից հետո: Ինչպես հայտնում է Rolling Stone-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին, դա տեղի է ունեցել դեռևս մարտի 30-ին: Ինսայդերները պնդում են, որ Warner Bros. և DC-ն արտահերթ հանդիպում են անցկացրել, որտեղ որոշվել է դադարեցնել Միլերի հետ բոլոր ընթացիկ ծրագրերը:
Աղբյուր՝ gazeta.ru
Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Բոգոտայում ընթացող WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակիչը: Երկրորդ շրջանի խաղում նա հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Լուկրեցիա Ստեֆանինիին: Մրցակիցները կորտում անցկացրեցին 1 ժամ 23 րոպե: Հայազգի մարզուհին երկու սեթում 6։2, 6։2 հաշվով հաղթանակ տարավ իտալուհու նկատմամբ:
Աղբյուր՝ vesti.ru
Դեռ 2016 թվականին Սելենա Գոմեսը «Instagram-ի թագուհի» էր կոչվում՝ որպես հարթակի ամենաշատ հետևորդ ունեցող աստղ: Այժմ Գոմեսը հայտնում է, որ համացանցում չի եղել արդեն չորս ու կես տարի, և դա ամբողջովին փոխել է իր կյանքը: «Ես ավելի երջանիկ եմ, ներկա եմ, ավելի շատ եմ շփվում մարդկանց հետ։ Ես հասկանում եմ ինտերնետի հզորությունը, շատ առումներով այն փոխել է աշխարհը դեպի լավը: Բայց ինձ համար կարևոր նորությունները ես ստանում եմ շրջապատող մարդկանցից»,- ասում է Գոմեսը:
Աղբյուր՝ cnn.com
Տոնոմետրը պետք է պարտադիր լինի 35 տարեկան և ավելի տարիքի մարդկանց տան դեղատուփում: Այս մասին Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր կլինիկական դեղաբան Մարինա Ժուրավլևան:
Աղբյուր՝ ria.ru
Մինչ «Չելսի» ֆուտբոլային ակումբի ապագան շարունակում է խառնաշփոթի մեջ մնալ խաղադաշտից դուրս, թիմը թեժ գիշեր է անցկացրել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ չորեքշաբթի կայացած առաջին խաղում: Կարիմ Բենզեմայի հեթ-տրիկը օգնեց թիմին 3-1 հաշվով հաղթանակ տանել անձրևոտ և քամոտ գիշերը Լոնդոնի արևմուտքում:
Աղբյուր՝ cnn.com
Չեխիայի խորհրդարանի Սենատը (վերին պալատը) ձայների մեծամասնությամբ հրաժարվել է օրինականացնել չեխ կամավորների մասնակցությունը Ուկրաինայի տարածքում ընթացող հակամարտությանը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Չեխական ռադիոն:
Աղբյուր՝ tass.ru
Նրանք կարող են օգնություն ստանալ BetterHelp հոգեկան առողջության աջակցության ծառայության միջոցով: Բիբերը նաև իր 250 հոգանոց թիմին է առաջարկում օգտվել կազմակերպության ծառայություններից, որն օգնում է կապ հաստատել անհրաժեշտ մասնագետի հետ: «Ես տարիների ընթացքում սովորել եմ մի բան, որ մենք բոլորս անցնում ենք վերելքների և վայրէջքների միջով: Մենք բոլորս երբեմն օգնության կարիք ունենք», - ասաց նա:
Աղբյուր՝ gazeta.ru
ՉԺՀ-ը հայտարարել է, որ ուկրաինական քաղաքում սպանված խաղաղ բնակիչների պատկերները «խորապես անհանգստացնող» են, սակայն մեղավորներ պետք չէ նշանակել քանի դեռ բոլոր փաստերը հայտնի չեն դարձել: «Չինաստանն աջակցում է բոլոր նախաձեռնություններին և միջոցառումներին, որոնք օգնում են մեղմել հումանիտար ճգնաժամը երկրում, և պատրաստ է շարունակել համագործակցել միջազգային հանրության հետ՝ խաղաղ բնակչությանը հասցվող ցանկացած վնաս կանխելու համար», - լրագրողներին ասել է ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը:
Աղբյուր՝ apnews.com
«Մենք նույնիսկ մոտ փորձ չենք անի՝ Հոլանդի հետ պայմանագիր կնքելու: Այն գումարները, որոնք հայտնվում են լրատվամիջոցներում, ուղղակի խելահեղ տեսք ունեն: Մենք կապ չենք ունենա այդ տրանսֆերի հետ. ոչ մի շանս չկա։ Ես, անկեղծ ասած, նման գործարքներ չեմ ցանկանում: Դա ամենևին էլ զվարճալի չէ»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը՝ վկայակոչելով Bild-ին:
Աղբյուր՝ sport-express.ru
«Գալակտիկայի պահապանները 3»-ի նկարահանման հրապարակում օգտագործվել են պատմության մեջ ռեկորդային քանակի կոսմետիկ միջոցներ: Այս մասին իր Twitter-ում հայտնել է նախագծի ռեժիսոր Ջեյմս Գանը: «Հենց նոր Legacy Effects-ի մեր դիմահարդարներից լսեցի, որ երեկ պաշտոնապես սահմանվել է համաշխարհային ռեկորդ: Շնորհավո՜ր երեխեք: Շնորհակալություն էֆեկտները պահպանելու համար»։ գրել է Գանը:
Աղբյուր՝ gazeta.ru
Բացասական արձագանքը հիմնականում առաջացել է բլոկբաստերի գերծանրաբեռնված սյուժեի պատճառով: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ ապրիլի 6-ին: Ֆիլմը ներկայումս Metacritic-ում ունի 100-ից 47 միավոր: Քննադատներին շփոթեցրեց սյուժեն, որը, նրանց կարծիքով, անհաջող կերպով ձգտում է հավասարակշռույուն գտնել մեծահասակների օրակարգի և մանկական անմիջականության միջև:
Աղբյուր՝ kulturomania.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան