Հասարակություն
17:14 19/08/2008
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԲԻԹԱԹԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋԵՎ` ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
«Հայկական Հաբիթաթ» բարեգործական հասարակական կազմակերպությունը 2000 թվականից մինչ օրս երկարաժամկետ, անտոկոս փոխառությունների միջոցով իրականացնում է բնակելի տների կառուցման և կիսակառույցներն ավարտին հասցնելու ծրագիր` այդ միջոցով, մինչ օրս կազմակերպությունը «ծառայել» է Հայաստանի ցածր եկամուտ ունեցող 403 ընտանիքների` շուրջ 80 համայնքներում 272 բնակարանների գնման և կիսակառույցների ավարտին հասցնելու գործում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական Հաբիթաբ», այժմ արդեն «Ֆուլեր տնաշինության կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիազարյանը: Նրա խոսքով, կազմակերպությունը նաև իրականացնում է տնազուրկ ընտանիքների շահերի պաշտպանության ակցիաներ:
«Ծրագրի շահառուները տնազուրկ կամ անբավարար բնակարանային պայմաններում ապրող, ցածր, սակայն կայուն եկամուտ ունեցող և կազմակերպության հետ համագործակցության պատրաստ ընտանիքներն են: Շահառուների ամսական ետվճարները մտնում են «Շրջանառու ֆոնդ» և օգտագործվում են նոր ընտանիքներին օգնելու համար»,-նշեց Ա. Եղիազարյանը: Մինչև այս տարվա մայիս ամիսը, ըստ ծրագրի տնօրենի, «Հայկական Հաբիթաթ»-ը «Habitat for Humanity» միջազգային կազմակերպության պաշտոնական գործընկերն էր: Բայց մայիսից հետո կազմակերպությունները սկսեցին միասին չաշխատել: Պատճառը, ինչպես նշեց տնօրենը` միջազգային կազմակերպության «գնաճի հաշվարկման» քաղաքականությունն էր: «Իրենց այդ քաղաքականությամբ պահանջում էին «Շրջանառու ֆոնդ»-ը տարեկան գնաճից պաշտպանելու նպատակով շահառուներից տոկոս գանձել տարեկան գնաճի չափով, իսկ 2007 թվին մեր Կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն գնաճը կազմել է 4.4%»,-ասաց նա և ավելացրեց, որ երկրի օրենսդրության համաձայն հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն տոկոս գանձել շահառուներից:
Դրանից հետո, «Habitat for Humanity» կազմակերպությունը «Հայկական Հաբիթաթից» պահանջել է ծրագիրն իրականացնել Հայաստանում գործող մեկ այլ վարկային կազմակերպության միջոցով, սակայն այդ տարբերակով շահառուներից գանձվող տոկոսադրույքը հասնելու էր 9-11%-ի, իսկ Ա. Եղիազարյանի հավաստմամբ, այդ ծրագիրն անմատչելի կլիներ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: «Habitat for Humanity» կազմակերպությունը չի ընդունել այս փաստարկները, և այս տարվա մայիսին դադարեցրել է գործընկերությունը «Հայկական Հաբիթաթ» ԲՀԿ-ի հետ:
«Հայկական Հաբիթաթ» ԲՀԿ-ի աշխատակազմի և խորհրդի անդամները ստեղծել են նոր կազմակերպություն` «Ֆուլեր տնաշինության կենտրոն», որը պաշտոնական գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ում հիմնված Fuller Center for Housing, Inc. կազմակերպության հետ: Ա. Եղիազարյանի հավաստմամբ, բարեգործական ծրագրերում իրենց 2006 թվականից օգնել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «2006-07 թվականներին մենք համագործակցեցինք, իսկ «Habitat for Humanity» ընկերությունից բաժանվելուց հետո մեզ հստակ չեն ասում, թե համագործակցությունը շարունակվելու է, թե` ոչ: Միայն վերջերս Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանք շնորհակալություն հայտնեցին մեր արած գործի համար ու խնդրեցին իրենց աջակցությամբ կառուցված տների մոտ ցուցանակներ տեղադրել, որտեղ նշվում է, որ դրանք կառուցվել կամ վերանորոգվել են եկեղեցու աջակցությամբ»,-ասաց կազմակերպության տնօրենը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռի դիվանապետի օգնական Տեր Պարույր Քահանա Ավետիսյանը նշեց, թե իրենք համագործակցել են «Հայկական Հաբիթաթ» ԲՀԿ-ի հետ ու հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի: Բացի այդ, նա հաստատեց, որ այն երբեք էլ չի դադարել: Սակայն «Հայկական Հաբիբաթ», այժմ` «Ֆուլեր տնաշինության կենտրոն»-ը, նշում է, որ ներկայում իրենց միջև համագործակցության առումով միայն «անորոշություն է տիրում»:
Նշենք, որ մայիսից` «Habitat for Humanity»-ից բաժանվելուց հետո, «Ֆուլեր տնաշինության կենտրոն»-ն արդեն սկսել է Հայաստանի 8 համայնքներում 25 կիսակառույց տների ավարտման ծրագիր: Ծրագրի սկզբունքները նույնն են` գումարը վերադարձնում են տասը տարվա ընթացքում զրո տոկոս տոկոսադրույքով:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, Վեոլա ջուրը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։
ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:36
Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի ամբողջ լեյտմոտիվը Փաշինյանի իշխանության վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է. Աշոտյան
Նիկոլի շահերն ու վախերը՝ «հայկական ЦРУ-ի» զեկույցում
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
15:04
Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը միշտ իրար կողքի են եղել և ապագայում էլ այդպես կլինի
Ալիևը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։
Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
«Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:44 23/01/2025
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
18:07 22/01/2025
Փաշինյան. Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է
12:45 22/01/2025
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից