Ադրբեջանում ճՏՊ-ի հետևանքով մահացել է 4 սահմանապահ, 12-ը` վիրավոր են
Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է երկրի սահմանապահ ծառայության 4 զինծառայող« ևս 12-ը վիրավոր են և հոսպիտալացվել են: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր Գյունեշլի գյուղում շրջվել է Պետական սահմանապահ ծառայությանը պատկանող ավտոմեքենան, ինչի հետևանքով մահացել է 4 և տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 12 զինծառայող»,-հայտնել է արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավարը:
Նրա խոսքով, մեքենայում գտնվող 16 զինվորականները զորացրվել և վերադառնալիս են եղել տուն:
Իրավապահ մարմիններն, ըստ աղբյուրի, պարզում են միջադեպի հանգամանքները:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան