Չինաստանի մանակապերտեզներից մեկում մի մարդ 28 երեխայի է դանակահարել
Չինաստանի արևելյան մասում գտնվող մանկապերտեզներից մեկում մի մարդ դանակահարել է 28 երեխայի, երկու դաստիարակի, մեկ պահակի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Սինխուան» գործակալությանը: Հինգ երեխա գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Մինչև չորս տարեկան բոլոր երեխաները մի խմբից են եղել:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, նա 47 տարեկան է, հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Նշենք, որ վերջին երկու օրում Չինաստանում սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Նախօրեին մի մարդ դանակահարել էր 16 աշակերտի Գուանչժո նահանգում:
Մի դեպք էլ արձանագրվել է այս տարվա մարտին, չինական Նանպին քաղաքում: Դանակով զինված մարդը վնասվածքներ էր հասցրել 19 մարդու, որից 8-ը զոհվել էին: