«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման հետ կապված բուռն քննարկումները վերջերս իրենց տեղը զիջել են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու բուռն քննարկումներին: Չցանկանալով հասարակության համար կարևոր հարցադրումները փոխարինել մեկը մյուսով` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետ կապված հարցերով դիմեցինք Երևանի քաղաքապետարան:
Քիչ առաջ ստացանք պատասխան. «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության կողմից սույն թվականի ապրիլին Երևանի քաղաքապետրան է ներկայացվել դիմում՝ Աբովյան փողոց Հ 18 հասցեում եկեղեցու կառուցման համար ամառային դահլիճի քանդման թույտվություն ստանալու խնդրանքով։
Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարան, սահմանված կարգի համաձայն, քննարկումներ կազմերպելու համար նախագծային առաջարկ չի ներկայացվել, մասնավորապես, ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման վերաբերյալ, և հավանաբար, որևէ քաղաքաշինական փաստթղթեր /Ճարտապետահատագծային առաջադրանք, աշխատանքային նախագիծ. շինարարության թույլտվություն/ չեն տրամադրվել` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.02.2002թ. «ՀՀ շինարարության թույլտվության և քանդման թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» հ.91 որոշմամբ հաստատված կարգը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա