Իրանի կառավարության հատկացված միջոցներով վերանորոգվում են հայկական եկեղեցիները
Իրանի Իսլամական Հանրապետությունում քրիստոնյաների համար կյանքի այնպիսի բարենպաստ միջավայր է ստեղծված, որ մարդ իրեն ընդհանրապես չի զգում որպես կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հողորդմամբ` Սիրիայի մայրաքաղաքում «Քրիստոնեական և մուսուլմանական եղբայրություն» թեմայով անցկացված կոնֆերանսի ժամանակ նշել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:
«Իրանի կառավարությունը նաև մեծ ուշադրություն է դարձնում եկեղեցիներին` համապատասխան միջոցներ հատկացնելով քրիստոնեկան տաճարնեի վերականգնման և պահպանման համար»,- նշել է հայազգի հոգևորականը:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք` Թավրիզի, Թեհրանի և Իսֆահանի հայոց թեմերով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում