Ս. Քալաշյան. Ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու նոր կարգը` «խայտառակություն»
Ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու նոր կարգում անհասկացողություն, անըմբռնում կա: Որոշում կայացնողները մասնագետների հետ չեն խորհրդակցել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի վարիչ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը` հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու նոր կարգի վերաբերյալ:
«Սա նույնն է, ինչ, ասենք, մի հատ լիցենզիա տան երաժշտին, քանդակագործին, նկարչին: Ստիպում են, որ քանդակագործը երաժշտություն, նկարչություն իմանա: Այսինքն` քաղաքաշինությունը դարձնում են մեկ բնագավառ, բայց չեն հասկանում, որ քաղաքաշինությունը մեկը մյուսից տարբերվող բնագավառներ ունի ու մեկ լիցենզիա չի կարող լինել»,- մանրամասնեց ճարտարապետը: Նրա խոսքով, կա քաղաքաշինություն գիտություն, որի մեջ մտնում է մի քանի մասնագիտություն` ճարտարապետություն, քանդակագործություն, դիզայն և այլն, իսկ այս նոր կարգով գիտելիքները պետք է լինեն ամբողջական: «Այդպես չի լինում»,- ընդգծեց նա:
Սաշուր Քալաշյանը չգիտի, թե «այդ խայտառակությունն» ինչ ընթացք կունենա, բայց գիտի, որ «երկար կյանք չի ունենա ու հարկադրված կլինեն փոփոխել»:
Նախորդող նորություն` Ռեբուսներ անհատ ճարտարապետների համար. Նոր կարգ
(Թեմայի անդրադարձը` http://dabavog.livejournal.com/477320.html -ից)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա