Ադրբեջանի ամենամեծ դրոշը կրկին պատառոտվել է
Բաքվում պետական դրոշի հրապարակում Ադրբեջանի ամենամեծ դրոշը կրկին պատառոտվել է և հանվել: Ըստ վարկածներից մեկի` այն պատառոտվել է ուժգին քամուց, մյուս վարկածով` դրոշի գործվածքի մեջ խնդիր է եղել:
Այդ մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել են դրոշի հրապարակի մոտ գտնվող շենքերի բնակիչները:
Նշենք, որ Դրոշի հրապարակի հիմնարկեքը դրվել է 2007 թ-ի դեկտեմբերի 30-ին Բաքվի Բայիլ ավանում: ԱՄՆ-ի «Trident Support» ընկերության պատրաստած նախագիծը կյանքի է կոչել Ադրբեջանի «Azenko» ընկերությունը:
Դրոշի հենասյան բարձրությունը 162 մ է, հենքի տրամագիծը` 3,2 մ, սյան ընդհանուր քաշը` 220 տ, դրոշի լայնությունը 35 մ է, երկարությունը` 70 մ, քաշը` 350 կգ: Դրոշը տեղադրվելու հաջորդ օրը` սեպտեմբերի 3-ին, ուժեղ քամուց այն պատառոտվել և իջեցվել է: Դրանից հետո` ևս երկու անգամ: Մոտ մեկ ամիս առաջ դրոշի հենասյունը սկսել է երերալ, ինչի պատճառով մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են: Սա Ադրբեջանի ամենամեծ դրոշի պատառոտվելու արդեն 4-րդ դեպքն է: Դրոշի հրապարակի շինարարության վրա Ադրբեջանի պետբյուջեից 35 մլն դոլար է ծախսվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները