Skype-ը խնդիրներ ունի և չի աշխատում
Skype-ի մեծաթիվ օգտատերեր բողոքում են. ծրագրի աշխատանքներում տեղի են ունեցել որոշ խնդիրներ և բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Panorama.am-ի խմբագրությունը, մնացել է առանց կապի այդ միջոցի: Ինչպես տեղեկանում ենք Ուկրաինայում «Կոմսոմոլսկայա պռավդա» պարբերականից, նույն խնդիրն է առաջացել նաև իրենց երկրում, և բազմաթիվ օգտատերեր զրկվել են կապի միջոցից:
Ըստ նույն պարբերականի, skype-ի պաշտոնական էջում ղեկավարությունը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարթությունների համար: Ղեկավարությունը գրել է, որ խնդիրներն առաջացել են սերվերի ծանրաբեռնվածության պատճառով, որը չեն դիմացել օգտատերերի մեծ քանակությանը: «Այժմ խնդիրը հարթվում է, և skype-ը շուտով կաշխատի», -գրել է պարբերականը: