ԿԳՆ-ի և ՄԻՊ-ի միջև «հաճոյախոսությունների» փոխանակումը շարունակվում է` 2:2
Կրթության, գիտության նախարարությունը հետ չմնաց և Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ հայտարարությանը նույնպես պատասխան հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում մասնավորապես, ասվում է.
«Անհանգստությամբ ծանոթացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ հայտարարությանը և դարձյալ ցավով արձանգրեցինք, որ արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել: Երբ ասում ենք ՄԻՊ գրասենյակ, նկատի չունենք ո’չ մաթեմատիկա, ո’չ երկրաչափություն և ո’չ էլ հանրահաշիվ առարկաները, որոնք դպրոցում դասավանդվում են հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, տարբեր հեղինակների կողմից հեղինակած տարբեր դասագրքերով, տարբեր մրցույթների արդյունքներում: Տեսականորեն նկատի ունենք կայացած, բանիմաց և արհեստավարժ մարմին, որի աշխատանքներից է նաև կախված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփական երկրում պաշտպանված լինելու զգացումը:
Զերծ մնալով ընդդիմախոսների կողմից առաջարկվող ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ոչ հարիր բանավեճի մակարդակից, կրկին հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր առաջին հայտարարության մեջ արծարծված մտահոգություններին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զերծ կմնա նաև ՄԻՊ ինստիտուտը վարկաբեկելու որևէ դրսևորումից, որովհետև այն իր կայացման ու զարգացման համար աջակցության և փայփայման կարիք ունի: Կրկին հավաստում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ:
Օգտվելով առիթից` տեղեկացնում ենք, որ այսօր Տավուշի մարզում տեղի է ունեցել օգոստոսյան հերթական խորհրդակցությունը հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան