Մ. Ափիյան. «Ինձ ասել են` չթողնես նկարեն»
Փակ շուկան վերանորոգված ու բարեկարգված կարելի է տեսնել 1-1.5 տարուց: Իսկ այսօր այդ տարածքում իրականացվող աշխատանքներն այդ գործում պատասխանատու նշանակված Մարատ Ափիյանը թույլ չտվեց նկարել:
«Աշխատանքները դեռ նոր են սկսել, մի վեց օր էլ դեռ չկա: Ոչինչ էլ չի փոխվել, ինձ ասել են չթողես` նկարեն»,-իր արարքն այսպես հիմնավորեց Մարատ Ափիյանը:
Ո՞վ չի թույլատրել հարցին պատասխանեց. «Մկրտչյան Վահագնը, ով այս պահին Մոսկվայում է: Նա կգա, կասի: Նրա ընկերությունը Մոսկվայի ընկերություն է, ես չեմ կարող անունը ասել»,-ասաց Ափիյանը` հավելելով, որ գործարարը Հայաստանում կլինի 20 օրից:
Փորձեցինք ճշտել, թե որքանով են համապատասխանում տեղեկությունները իրականությանը, որ Վ. Մկրտչյանը Ալեքսանյանի աներորդին է: Դրանք մեր զրուցակիցը սխալ համարեց:
Մ. Ափիյանն ասաց նաև. «Այս պահին պադվալներն ենք մաքրում, ուրիշ ոչ մի բան: Տրուբեքը լրիվ փտած են, քանի տարվա շենք է, գիտեք: Դրանից հետո կսկսեն վերանորոգման, հարդարման աշխատանքները»:
Այն խոսակցությունները, որ այտեղ «Yerevan city» է կառուցվելու, փաստորեն…» դեռ չհնչած հարցին ի պատասխան էլ նկատեց. «Չէ, չէ, չէ, ըտենց թեմա չկա»:
«Գոնե մի վեց ամսից եկեք, որ նյութ ունենաք նկարելու, հիմա ինչը նկարեք, բան չենք արել, իմաստը չեմ տեսնում»,-խորհուրդ տվեց նա:
Նախորդող հրապարակում`
Փակ շուկայի տարածքում տրակտորներ են աշխատում, իսկ մշակույթի նախարարությունն ասում է` մաքրման աշխատանքներ են