Հասարակություն 15:48 30/01/2012

«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանի քաղաքապետարանի ու մասնագիտացված մյուս կառույցների մոտ «Հին Երևանը» կենդանացնելու նշաններ են զգացվում: Դեռ 2005-ից Երևանի կենտրոնում մայրաքաղաքի հին տեսքով փոքրիկ անկյուն ստեղծելու մասին նախագիծ է ընդունվել կառավարության կողմից, սակայն մինչ օրս այն կյանքի չի կոչվել, իսկ անկյունը ձևավորող ապամոնտաժված ու համարակալված քարերը քաղաքի տարբեր անկյուններում... «աղմկում» են:

«Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել Գլխավոր պողոտայի տարածքում, շուրջ 2.2 հեկտարի վրա, Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցները ներառող թաղամասում՝ «Սիլ պլազայի» հետնամասում ընկած տարածքում: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս հատվածում հնարավորություն կստեղծվի «տեղափոխման եղանակով վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ գոյություն ունեցող ժամանակակից բարձրահարկերով կառուցապատումը համադրելով 19-20-րդ դարերի 2-3 հարկանի ճարտարապետական նմուշներով»:

Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ասում է, որ «Հին Երևանի» նախկին նախագիծն այժմ փոփոխության է ենթարկվում և նախատեսվում է, որ այդ տարածքը նախկին նախագծի համեմատ, ավելի մեծ կլինի և կհասնի մինչև Մաշտոցի պողոտա:

«Այդ տարածքում վերականգնվելու են նաև այն շենք-շինությունները, որոնք Սովետի ժամանակ կային, այսինքն այն շենքերը, որոնք ժամանակին քանդվել են, բայց շատ լավ շենքեր են եղել: Դա արդեն ոչ թե վերականգնում է այլ վերստեղծում: Ման եմ եկել արխիվներում, և գտել չափագրություններ ու լուսանկարներ, և մենք վերստեղծելու ենք... այսինքն` մենք դրա քարը չունենք, նյութը չունենք, բայց ունենք լուսանկարներ և այդ ձևով ու չափագրվածով էլ վերստեղծելու ենք», -լրացնում է Այվազյանը:

Հին Երևանի գեղագիտական անկյունը ձևավորելու համար ներկայումս քանդվել-ապամոնտաժվել է 4 շենք՝ Բուզանդի 9-ը, 25-ը, 17-ը և Արամի 74-ը: Մնացել է քանդելու-ապամոնտաժելու ևս 10 շենք, որոնց թվում է նաև Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների բնակարանը:

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է, որ ապագայում Հին Երևանը ձևավորող 2 հա-ից ավել տարածքը բաժանվել է 5 լոտի, հանվել է աճուրդի և այժմ այն ունի 5 սեփականատեր, որոնք այժմ իրենց պահեստարաններում պահպանում են ապամոնտաժված շենքերի համարակալված քարերը:

Ճարտարապետի խոսքով, հուշարձանները հիմնականում երկհարկանի էին և ապագայում դրանք հասարակական նշանակություն են ունենալու, այլ ոչ բնակելի:

«Բիզնեսը կթելադրի` ինչ կլինեն, հավանաբար` ռեստորնաններ, սալոններ, բուտիկներ: Հիմնական նպատակն այն էր, որ Գլխավոր պողոտայի այդ տարածքը հուշարձան շենքերով ապահովենք», -նշում է նախագծի հեղինակը:
Ճարտարապետ Վարդանյանն ուրվագծել է  իր պատկերացրած «Հին Երևանը». «Իմ ցանկությունն էր, որ դա լինի փակ տարածք, ապակիով, որ ամառ ձմեռ ժողովրդին հասանելի լինի»:

Նախագիծը դեռ թղթի վրա է. ինչո՞ւ

Քաղաքապետարանից նշում են, որ 2005-2006 թվականներին մշակված ծրագրի իրականացման հետ կապված որոշակի ձգձգումներ են եղել, ինչը մեծավ մասամբ պայմանավորված է եղել տնտեսական ճգնաժամով: Սակայն այսօր, ըստ քաղաքապետարանից ստացված պատասխանի, Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն «անչափ կարևորում է» «Հին Երևան» ծրագիրը և «տևական ժամանակ է, ինչ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ներդրողների և հեղինակի հետ»: Ըստ նույն պատասխանի, «Հին Երևան» ծրագրի իրականացման առաջին փուլը նախատեսվում է սկսել առաջիկա ամռանը:

Նախագծի հեղինակը ծրագրի իրականացման ձգձգման մեկ այլ պատճառ էլ է նշում. «Մեր համաքաղաքացիների, իմ կոլեգաների և որոշ պաշտոնյաների վերաբերմունքն էր, նրանք ուղղակի չհասակցան ծրագիրը, դրա նշանակությունը» ու հրաժարվում մանրամասնել, թե հատկապես որ պաշտոնյաները չեն հասկացել ծրագրի նշանակությունը:

Կարո Այվազյանն էլ հույս ունի, որ այս տարի այս ծրագիրը կյանք կստանա: «Ես սկզբունքորեն վստահ եմ, որ նախագիծը կլինի, որովհետև շահագրգռված է քաղաքապետարանը, նախարարությունը և հողի սեփականատերը…», ասում է նա:

Համարակալված քարերն «աղմկում» են

«Քանի որ մտադիր են վերականգնել շենքերը, քարերն աչքի լույսի պես պահում են», -վստահեցնում է «Հին Երևանը» ձևավորող համարակալված ու պահեստավորված քարերի նկատմամբ հսկողություն իրականացնող Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

Նա պաշտոնապես հերքում է տեղեկությունները, թե համարակալված քարերը հայտնվել են Երևանից դեպի Էջմիածին տանող ճանապարհին: «Այդ տեղեկություններն ինձ էլ են հասել. ես պաշտոնապես ասում եմ, որ նման բան չկա», -շտապում է հերքել պաշտոնյան:

Նրա խոսքով, ապամոնտաժված, համարակալված քարերը պահեստավորված են տարբեր տեղերում, դրանց պահպանման պատասխանատվությունն ընկած է տարածքների սեփականատեր համարվող 5 ընկերությունների վրա: Կարո Այվազյանն ասում է, որ Չարբախում, Նուբարաշենում, Արաբկիր համայնքում, Հրազդան մարզադաշտի մոտ գտնվող պահեստարաններում քարերը լավ են պահպանվում:

Վստա՞հ եք հարցին, Այվազյանն այսպես է պատասխանում. «Տարին մեկ անգամ, օրինակ, գնում, նայում ենք: Մենք քաղաքապետին նամակ ենք գրել, որ ինչքան հնարավոր է, արագացնեն վերականգնման գործընթացը: Քաղաքապետը խոսք է տվել: Ինչքան շուտ դա արվի, այնքան շուտ էլ մենք կկարողանանք քարերը վերցնել ու վերականգնել»:

Ի՞նչ երաշխիք, որ տարվա մեջ մեկ անգամ ստուգումից հետո մյուս օրերին քարերը չեն վնասվի կամ պակասի: «Ես հո պահա՞կ չեմ, որ այնտեղ հրացանով կանգնեմ, մեր հարցին շտապում է պատասխանել Կարո Այվազյանը և հավելում, - Վերջ ի վերջո դրա պատասխանատուն քաղաքապետարանն է ու այն մարդիկ, ովքեր պարտավորագիր են կնքում…Եթե այդ սեփականատերը ծախի կամ ինչ-որ բան անի էդ քարերի հետ ու վերականգնման ժամանակ դրանք չլինեն, դատախազություն եմ դիմելու և ցույց եմ տալու այն փաստաթղթերը, որը պարտավորվել է դրանք պահպանել»:

Պահեստարաններում գտնվող քարերի վիճակը, ըստ Այվազյանի, տարբեր է՝ մեծ մասը՝ 15 տոկոսը «ահավոր վիճակում են», մնացած 10 տոկոսի վիճակն այնպիսին է, որ քարի մի մասը հնարավոր է օգտագործել, իսկ մյուս մասն էլ պետք է մաքրվի, տաշվի ու օգտագործվի: «Զամասկայով-բանով սարքում ուղղում են…», -ներկայացրեց պաշտոնյան:

Քարը, ըստ նրա, միշտ էլ կարող է ապրել, սակայն երկարաշարժերի, խոնավության, քամու հետևանքով ու շենքերի ապամոնտաժման ժամանակ քարերը կարող են մաշվել, վնասվել:

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի ներկայացմամբ, համարակալված քարերով հավաքվում է շինությունը: «Որ քարերը պակասում են կամ շատ վնասված են, փոխարինվում են նոր քարերով, իսկ պիտանի քարերը օգտագործվում են: Հիմա պահ ենք տվել տարբեր տեղեր, երբ նախագծերը արվեն և այդ քարերը բերվեն, կփռենք, կնայենք: Վերականգնողական մեծ աշխատանք է տարվելու», -նշում է ճարտարապետը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}