«Զվարթնոց». Մեր ունեցած տվյալներով «Արմավիա»-ն համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա»-ի հետ պարտքի շուրջ (տեսանյութ)
Քիչ առաջ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Քիչ առաջ Արմավիա ավիաընկերությունը վերսկսեց իր չվերթերի սպասարկումը: Մեր ընկերության ունեցած տվյալներով Արմավիա ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ:
Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:
Հուսով ենք առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ Արմավիա ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների, հավուր պատշաճի»: