Հասարակություն 14:02 09/03/2012

Ս. Տեր-Պողոսյանն առանց օրինական հիմքերի տուն է կառուցել, կինն էլ ազատում է բողոքողներին.Աշխատակիցների դժգոհությունները

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բողոքի բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ հունվարյան տոներին իրենց աշխատած և թերհաշվարկված աշխատավարձերի վճարումը հանգեցրին համբերության բաժակի լցվելուն: Նրանք հանրապետության նախագահին ներկայացրել են կոմբինատում ստեղծված իրավիճակը, խնդրելով՝ «համապատասխան մարմինների միջոցով լուծում տալ կոմբինատի մի քանի հարյուր աշխատողներին հուզող հարցերին, որպեսզի ստիպված չլինեն լքել հարազատ պապենական հողերը»:

Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անհանգստացնող նամակին ՀՀ նախագահի արձագանքն իրեն սպասեցնել չի տվել:

Աղբյուրի հաղորդմամբ, նամակում բարձրացված հարցերը քննարկելու, համապատասխան լուծումներ գտնելու և ընթացք տալու նպատակով, նախագահի վերահսկողական ծառայության հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով մարզպետարանում ԼՀԿ-ի ղեկավարության /ներկա էր նաև «Մեթըլ պրինս» ընկերության գլխավոր տնօրեն և բաժնետեր Մադլեն Թաշճյանը, նա մանկապղծության համար պատիժ կրող Սերոբ Տեր-Պողոսյանի կինն է/, մի խումբ աշխատակիցների և ախթալեցիների, տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ երկու օր առաջ քննարկում է ծավալվել:

Ախթալայի քաղաքացի Վազգեն Խաչիկյանը քննարկմանը հնչեցրել է այն բողոքները, որոնց լուծման համար էլ դիմել են երկրի նախագահին. 2012թ. հունվարի աշխատավարձը էապես տարբերվում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում վճարված աշխատավարձից, որը տոնական օրերին աշխատավարձերը պակաս հաշվարկելու հետևանք է: Եթե համաշխարհային ճգնաժամի տարում, երբ պղնձի շուկայում գներն իջել էին մինչև մեկ տոննայի դիմաց 3500ԱՄՆ դոլարի, աշխատավարձերը կրճատվեցին 20 տոկոսով, ապա ինչու՞ այսօր, երբ պղնձի գինը հասել է 8500դոլարի, վերստին չեն բարձրացվում աշխատավարձերը, որ մնացել են ճգնաժամային մակարդակի վրա:

Տարիներ շարունակ բանվորներին չի տրամադրվում արտահագուստ, օրենքով հասանելի սնունդ, կաթ, սնունդ ընդունելու բավարար պայմաններ չկան: Չնայած գերշահույթներին՝ ընկերությունը լուրջ կապիտալ ներդրումներ չի կատարում, այդ թվում նաև տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու նպատակով: Արտադրամասերում սանիտարական անվտանգության պայմանները չեն պահպանվում, պղնձափոշին վնասում է մարդկանց, իսկ լաբորատորիայի աշխատողներն ընդգրկված չեն վնասակար տեղ աշխատողների ցուցակում: Ասում են, որ միջին աշխատավարձը 140 հազար դրամ է, բայց այդքան ստանում են միայն հորատողները, իսկ մնացածներինը կազմում է ընդամենը 35-50 հազար դրամ, և միայն ի հաշիվ վնասակար և թունավոր արտադրամասերում աշխատելու գործակիցների շնորհիվ է, որ միջին աշխատավարձը կազմում է 80-120 հազար դրամ: Մատնացույց են արվում նաև Շամլուղի բաց հանքի շահագործման հետ կապված վտանգները, չի բացառվում մեծ սահքի հնարավորությունը, որի դեպքում տասնյակ մարդիկ կենթարկվեն աղետի:

Ախթալայի և Շամլուղի մի շարք շենք-շինություններ /ակումբ, ճոպանուղի, կոյուղաջրերի մաքրման կայան, հիվանդանոց, մանկապարտեզ, անգամ բաշխիչ էլեկտրական ցանցերը պատկանում են ԼՀԿ-ին, որոնցում ոչ մի ներդրում չի արվում, անմխիթար վիճակում են, բավարար չեն ծառայում բնակչությանը: Դժգոհություն կա նաև Ախթալայի զարդը համարվող Արամյանցի դղյակի կարգավիճակից և պահպանման աստիճանից, որի բակում սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանն առանց օրինական հիմքերի սեփական տուն է կառուցել:

Ըստ աղբյուրի, հնչել է մեղադրանք նաև այն մասին, որ գլխավոր տնօրեն Մ. Թաշճյանը ընկերությունը Երևանից հեռախոսով է ղեկավարում, աշխատողներին զրկել է ազատ խոսքի իրավունքից, իսկ ցանկացած դժգոհության դեպքում նա բանվորներին հեռացնում է աշխատանքից: Այժմ էլ կասկածներ ունեն, թե տիկինը հիշաչարություն չի դրսևորի և այս նոր դժգոհության պարագայում ազատման մի շարք հրամաններ չի արձակի: Բազմաթիվ այլ դժգոհություններ ևս հնչեցել են, որոնք տեղ չէին գտել ՀՀ նախագահին գրած նամակում:

Մարզպետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, իր դժգոհությունն է հայտնել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, նշելով, որ ինքն արձագանքել է բանվորների բողոքին, գնացել Ախթալա, հանդիպել մարդկանց հետ, սակայն ղեկավարությունը չի բարեհաճել նեկայանալ, պատասխանել հուզող հարցերին: Ապա մատնացույց է արել Ախթալա-Շամլուղ ճանապարհի վատթար վիճակը. ճանապարհը ՀՀ պետբյուջեի միջոցներով վերջերս բարեկարգվել, ասֆալտապատվել է, ԼՀԿ-ն մեկ լումայի ներդրում չի ունեցել: Բայց ԼՀԿ-ի բեռնատարներից, որոնց թափքերը ետևի մասում փակ չեն, հսկայական քարակտորներ են ընկնում, վնասում ասֆալտե ծածկը: Հանքանյութը տեղափոխվում է բաց եղանակով, չի ծածկվում, դա էլ աղտոտում է շրջակա միջավայրը: Բաշխիչ էլցանցերը ևս անմխիթար վիճակում են, ամեն պահի սպասելի են աղետալի հետևանքները, ինչու՞ ԼՀԿ-ն այն չի հանձնում «Հայաստանի էլցանցեր»-ին:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հույս է հայտնել, որ կուտակված հիմնախնդիրները, մարզպետարանի գործնական աջակցությամբ, կարող են լուծվել տեղական ինքնակառավարման մարմնի և կոմբինատի ղեկավարության համագործակցության շնորհիվ: Տեղ գտած հիմնահարցերը միայն այդ պարագայում չեն զարգանա ու խորանա՝ վերածվելով անլուծելի կոնֆլիկտի, միայն այդ պարագայում կապահովվեն Ախթալայի նման քաղաքի ներդաշնակ զարգացումն ու նրա բնակչության կենսապայմանների բարելավումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}