Աբովյան 32-ի բնակիչները նամակների պատասխաններ են ստանում. Դրանք այնքան էլ հուսադրող չեն
Աբովյան 32 շենքի բնակիչները օրերս նամակ են ստացել քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր տեսուչից, որտեղ ներկայացված են տեսչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները:
Հիշեցնենք, որ 1934 թվականին կառուցված, նախկինում արվեստագետներով ու գիտանականներով, իսկ այսօր նրանց գործը շարունակող երեխաներով բնակեցված այս շենքն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Սակայն քաղաքապետարանի որոշման համաձայն, շենքի նկուղի նոր սեփականտերը շինարարական աշխատանքներ է իրականացնում, որոնք, ըստ բնակիչների նախ իրականացվել են նախագծի որոշ խախտումներով, ապա նորմալ փորձաքննություն չի իրականացվել: Բնակիչները պնդում են, որ շենքի ձախ հատվածում գտնվող բնակարանների պատերին առաջացած ճաքերը հենց այդ աշխատանքների հետևանք են:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ բնակարաններում առաջացած ճաքերն ու դրանց առաջացման պատճառներին ծանոթանալու համար շենքէր այցելել տեսչության աշխատակիցը: Տեսչության պետ Նորայր Մնոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հրահանգով շինարարական աշխատանքները կասեցվել են, նյութերն էլ ուղարկվել են փորձաքննության, որը դեռ չի ավարտվել:
Նամակում տեսչությունը համաձայնվում է բնակիչների պնդմանը, թե «համաձայնեցված նախագիծն առանձին դեպքերում չի համապատասխանում ճարտարապետահատակագծային առաջադրանքին»:
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է ու նաև նամակում նշված է, որ շենքի բնակարաններում առաջացել են բազմաթիվ ճաքեր և առկա էին դժվար բացվող դռներ: «Կառուցապատողին տրվել է պարտադիր կատարման ցուցում` օբյեկտում շինարարական աշխատանքները դադարեցնելու և շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազոտություն իրականացնելու վերաբերյալ»,-ասված է բնակիչների ստացած նամակում:
Մշակույթի նախարարությանը հասցեագրված նամակին էլ մշակությի փոխնախարար Արև Սամուելյանն է պատասխանել: Նրա խոսքով, Աբովյան փ. հ 32 բազմաբնակարան հուշարձան-շենքի նկուղային հարկի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրված նախագծային փաստաթղթերին, ապա ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը այն չի ներկայացվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում