Ս. Զոլյան. Նախարարը շտապում է ազատել մինչև ընտրությունները, երևի վստահ չէ, որ ընտրություններից հետո նույն պաշտոնում կլինի
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հրավիրված ասուլիսում նախ հայտարարեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված իր ազատման հրամանում կան օրենքից շեղումներ, բացի այդ Հայաստանն այս դեպքի պատճառով հայտնվել է անհարմար վիճակում Եվրախորհրդարանում:
«Առաջին նկատողությունն ինձ տրվեց, որովհետև, որպես Եվրախորհրդի փորձագետ, պարտավոր էի մասնակցել համապատասխան կոմիտեի աշխատանքներին ու գնացել էի երկրից: Կառավարությունը իրավունք չունի միջամտել փորձագետի աշխատանքներին: Այժմ Եվրախորհրդում արդեն քննարկվում է այս դեպքը»,- ասաց նա` ընդգծելով. «Ինչպես կարելի է Եվրախորհրդի փորձագետին իր աշխատանքը պատշաճ կատարելու համար ազատել աշխատանքից: Եվրախորհրդարանը խիստ կարձագանքի, քանի որ իր փորձագետի խնդիրն է»:
Նա անդրադարձավ նաև այն նկատողություններին, որ ստացել է ԿԳ նախարարի կողմից ու գրեթե բոլորին բերեց հակափաստարկներ:
«Չեմ ուզում անձնավորեմ, ոչ էլ քաղաքականացնել, բայց այդ նպատակաուղղվածությունը ցույց է տալիս, որ միտումներ կան, թեև չեմ ուզում ենթադրություններ անել»,- ասաց Ս. Զոլյանը: Նա հերքեց այն խոսակցությունները, որ այդ ազատումը ֆինանսական խնդիրների հետ է կապված:
«Այս գործելաոճով նախարարն աշխատում է իր կուսակցության դեմ, քանի որ վնաս է հասնում հենց այդ կուսակցությանը այս շրջանում: Իսկ թե ինչու է շտապում անել մինչև ընտրությունները, երևի վստահ չէ, որ ընտրություններից հետո նույն պաշտոնում կլինի»,- ասաց նա:
Սուրեն Զոլյանին Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել
2-րդ «խիստ նկատողությունը» Զոլյանին
Դադարեցվել են Զոլյանի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա