Մահացել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հերոսուհին (տեսանյութ)
105 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարիա Վարդանյանը` «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հերոսուհին: Այս մասին «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքին հայտնեց ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանը:
Մարիա Վարդանյանը Հայոց ցեղասպանության մասին իր մղձավանջային հուշերը ներկայացրել է շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի ֆիլմում և պատմել, թե ինչպես են թուրքերը սպանել իր հորը ու առևանգել մորը:
Մարիա Վարդանյանը ծնվել էր 1905թ. Մալաթիայում:
«Հպարտ հայուհի, ուժեղ կին, որ քաջություն ունեցավ ասելու այն, ինչ կարելի չէր ասել, պատմել: Պատմեց ու պատգամեց երբեք չմոռանալ, ոչ մի դեպքում...» ,-Մարիա Վարդանյանի մասին պատմում է Սյուզան Խարտալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները