Միջադեպ թիվ 11 ընտրատարածքում. Հարվածել են Արման Վեզիրյանին
«Ապրիլի 30-ին թիվ 11 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանի և Հայ Ազգային Կոնգրես դաշինքի քարոզչական նյութերը բաժանելիս հարձակման է ենթարկվել ընտրարշավին հետևող անկախ դիտորդը՝ «Հելսինկյան ասոցացիա» հ/կ ներկայացուցիչ Արման Վեզիրյանը»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել թիվ 11 ընտրատատարածքի պատգամավորության թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբը:
«Սեդրակ Սարգսյան փողոցում, մոտ 45 տարեկան մի տղամարդ, նախ՝ խոչընդոտել է քարոզչական նյութեր բաժանող ակտիվիստների աշխատանքը, հետո հարվածել Արման Վեզիրյանին:
Մենք խստորեն դատապարտում ենք անկախ դիտորդի, ինչպես նաև թեկնածուի համակիրների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը: Միաժամանակ՝ պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքի հեղինակին»,-ասված է հայտարարության մեջ: