ՀՌԱՀ-ը պատժում է «Կենտրոն» հեռուստաընկերությանը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վաղը կայանալիք նիստում կա օրակարգային մեկ հարց. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:
Այդ դրույթի համաձայն, «Ընտրությունների և հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»: