Փակ շուկայի շուրջ. «Քուրիկ ջան, Մարատը ստեղ չի, հետո զանգի».
Փակ շուկայի տարածքում նախօրեին գիշերը վերագործարկված շինարարական աշխատանքների վերաբերյալ առայժմ ոչ քաղաքային իշխանությունները, ոչ էլ տարածքում շինարարություն իրականացնող կազմակերպությունը մեկնաբանություն չեն տվել:
Panorama.am-ի թղթակցի հեռախոսազանգերին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից չեն արձագանքում` օրը ոչ աշխատանքային է:
Ինչպես հայտնի է, Փակ շուկան ընդգրկված է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում, իսկ ոլորտը վերահսկող Մշակույթի նախարարության որևէ աշխատակից դեռևս չի պատասխանել մեր հեռախոսազանգերին:
Փորձեցինք կապվել տարածքում շինարարական աշխատանքների պատասխանատու Մարատ Ափիյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց նրա ընկեր ներկայացած Արմենը: «Քուրիկ ջան, Մարատը քաղաքում չի, շատ զբաղված ա, իրա ընգեր Արմենն ա խոսում, վաղը ժամը տասին զանգի, ինքը կպատասխանի», փոխանցեց հեռախոսազանգին պատասխանած քաղաքացին:
Ըստ որոշ տեղեկությունների, փակ շուկան գնել է գործարար և վերջերս ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը` տեղում «Երևան սիթի» սուպերմարկետ հիմնելու համար:
Մ. Ափիյան. «Ինձ ասել են` չթողնես նկարեն»
Փակ շուկայի տարածքում տրակտորներ են աշխատում, իսկ մշակույթի նախարարությունն ասում է` մաքրման աշխատանքներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան