««Փակ շուկայի» հարցով դիմեք Կարո Այվազյանին»… Իսկ Այվազյանը չի վերցնում հեռախոսը
Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի տարածքում ամբողջ գիշեր տեխնիկայի միջոցով քանդման աշխատանքներ են իրականացվել, այս մասին վկայում են նաև այդ տարածքում բնակվող երևանցիները: «Շուկայի տարածքում քանդման աշխատանքները համաձայնեցվա՞ծ են մշակույթի նախարարության հետ» հարցով դիմեցինք մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանին: Վերջինս նշեց, որ այդ հարցով պետք է դիմել մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանին: Սակայն պարոն Այվազյանի հեռախոսն այդպես էլ վերցնող չեղավ: Ի դեպ, նա երեկվանից չի պատասխանում իր հեռախոսին:
Հիշեցնենք, որ «Փակ շուկան» կառուցվել է նախորդ տարի 50-ական թվականներին, ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Նախորդող նորություններ` Հենց հիմա քանդում են փակ շուկան. ահազանգ Facebook-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան