Արամ Հարությունյան. Հավելյալ ջուր վերցնելու հետևանքով Սևանի մակարդակը չի նվազի
Գյուղատնտեսությունում խնդիրներ չունենալու հետևանքով Սևանա լճից այս տարի բացթողումները կհասցվեն 320 միլիոն խմ-ի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Սևանա լճից հավելյալ ջուր վերցնելու հետևանքով Սևանի մակարդակը չի նվազի և էկոհամակարգի վրա այն որևէ ազդեցություն չի թողնի:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին Սևանի մակարդակը կրկնակի բարձրանում է: Մասնավորապես, նա նշեց, որ 2007թ-ին Սևանի մակարդակը բարձրացել է շուրջ 46 սմ-ով: 2008 թ-ին, երբ երաշտի պատճառով Սևանից նույնպես հավելյալ ջուր բաց թողնվեց, Սևանի մակարդակը այդ տարի էլ բարձրացել է 6 սմ-ով: 2009, 2010 և 2011թթ-ին ջրի մակարդակը, համապատասխանաբար՝ բարձրացել է 36, 24 և 47 սմ-ով: Ըստ Ա.Հարությունյանի՝ օրենքով սահմանված կարգով Սևանի մակարդակը տարեկան պետք է բարձրանար 15-20 սմ-ով, մինչդեռ վերջին 10 տարում Սևանը բարձրացել է 3 մետրով:
Բնապահպանության նախարարը նշեց, որ բնապահպանական տեսակետից Սևանի մակարդակի բարձրացմանը հետ կապված որևէ խնդիր չկա, ավելին՝ մասնագետների պնդում են, որ այս տարի նույնպես ջրի մակարդակի բարձրացում կլինի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դիմել է Ազգային ժողովին՝ թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնել Սևանա լճից: Սևանա լճից 2012թ. բացթողումները կհասցվեն 320 միլիոն խմ-ի այն դեպքում, երբ օրենքով հաստատված ծավալը կազմում է 170 միլիոն խմ: Ջրի նման չափաքանակի բացթողումը, ինչպես նշել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ոռոգման ջրի սակավությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան