Իրանական կայք. Ադրբեջանի թալիշներն իրանական ժողովուրդ են, ովքեր ԽՍՀՄ փլուզումից հետո ցանկություն են հայտնել միանալ Իրանին
Ադրբեջանում ապրող թալիշներն իրանական ժողովուրդ են, ովքեր ԽՍՀՄ փլուզումից հետո ցանկություն են հայտնել միանալ Իրանին:
Այդ մասին նշված է իրանական «Ղաֆղազ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով հունիսի 21-ին Ադրբեջանի ազգային անվտանգության կողմից հյուսիսային թալիշների ազգային շարժման առաջնորդ Գիլալ Մամեդովի ձերբակալության փաստին, նշել է, որ թալիշ ազգային գործիչը 1993թ. Թալիշ-Մուղանյան Հանրապետության հռչակման գործընթացի ձախողումից հետո մեկնել է Ռուսաստան, իսկ այնուհետև, 12 տարի անց կրկին վերադարձել Ադրբեջան: Բաքու վերադառնալուց հետո, մինչ Մամեդովի ձերբակալությունը՝ անհայտ անձինք վերջինս սպառնացել են սպանել:
Հոդվածի հեղինակը, խոսելով թալիշների պատմության մասին, նշում է, որ թալիշներն իրանական քաղաքակրթության և մշակույթի մասն են կազմում, որոնց մի մասն ապրում է Արանում (ներկայիս Ադրբեջանի Հանրապետություն): ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանում ապրող թալիշների շրջանում Ալի Աքրամ Գումատովի գլխավորությամբ մի շարժում է ծավալվում. Ադրբեջանի թալիշները ցանկանում էին միանալ Իրանին, սակայն Բաքվի կենտրոնական իշխանության ճնշմամբ նրանց շարժումը տապալվում է:
Նախորդող տեղեկատվություն՝
Թալիշ մտավորական. Ադրբեջանում թալիշները զրկված են իրենց տարրական իրավունքներից
Իրանական կայք. Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրը կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից
Իրանական կայք. Ադրբեջանը թալիշների դեմ պատերազմ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան