«Մեր տան մեջ չկա համասեռամոլ, չկա պոռնիկ ու աղանադավոր». Անժելա Սարգսյանի «տղամարդու» մոր խոսքը (տեսանյութ)
Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, իր ալիքն է բացել YouTube-ում, որտեղ պարբերաբար կներկայացնի գործի ընթացքը: Panorama.am-ին Արայանների ընտանիքը տրամադրել են առաջին տեսանյութի հղումը:
Այսօր հրապարակված հարցազրույցում նա հայտնում է, որ գործի քննությունը դատարանում հայտնվել է փակուղու մեջ: Ինչպես երեկ տեղեկացրել էր Panorama.am-ը, Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ: Ինչպես նշում է մայրը տեսանյութում, այդ մասին իմացել է որդուն այցելած պաշտպանից: Հացադուլ հայտարարել է հուլիսի 17-ից` պահանջելով օրինականություն:
«Ինչքան կարելի է բարոյապես ճնշել մարդուն, մի փոքր ընտանիք ենք` ես ու իմ տղան: Մեր տան մեջ չկան համասեռամոլներ, չկա պոռնիկ, չկա աղանդավոր: Մենք դրա համա՞ր ենք տուժում այսօր: Բավական է, բավական է, էլ ուժ չկա»,-բարկացած նշում է մայրը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Կարեն Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ: Արայանն այդպիսով` իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի դեմ: Արայանը նաև Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից:
Մարինա Արայանը տեսանյութում հայտարարում է, որ ստորագրում է որդու նամակի տակ:
Նախորդող հրապարակում`
Անժելա Սարգսյանի «տղամարդը» կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները