Սևանա լճից հավելյալ ջրառի քանակի վերաբերյալ Զ. Փոստանջյանը հարցում կուղարկի կառավարություն
Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ «կործանարար» օրինագծի կատարման ընթացքի մասին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կառավարությանն ուղղված պատգամավորական հարցմամբ հանդես կգա: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց հենց Փոստանջյանը:
«Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը չկար և, կարծում եմ, որ կառավարությունը պետք է ողջամիտ գտնվի և դադարեցնի Սևանա լճից ջրի բաղցթողնման ծրագիրը»,- նկատեց տիկին Փոստանջյանը, որն օրենքի ընդունմանը դեմ էր: Նա տարակուսած է` երբ ամռանը երաշտ չի կանխատեսվել, երբ պարբերաբար հորդառատ անձրևներ են տեղում Հանրապետությունում, այդ ինչպես եղա՞վ, որ Սևանա լճի ջրի կարիքն զգացվեց:
Սևանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր վերցնելու մասին օրենսդրական փաթեթը, չնայած խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև մի խումբ բնապահպանների անհանգստություններին ու բարձրաձայնած մտահոգություններին, ընդունվել էր Ազգային ժողովում և հուլիսի 13-ին վավերացվել Հայաստանի նախագահի կողմից:
«Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Սևանից հավելյալ վերցնել 150 մլն խորանարդ մետր ջուր: Այդպիսով, Սևանա լճից ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերցնել մինչև 320 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարությունը, որպես օրենքում փոփոխություններ կատարելու պատճառաբանություն, հայտարարում էր, թե պետք է ոռոգել հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:
Իսկ օրինագծի ընդդիմախոսների կարծիքով, մեծահարուստներն այդ օրինագծով փորձում են փրկել իրենց ափամերձ «վիլաները»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան