Կիսակառույցների սեփականատերերը նոր պայմանագրեր պետք է կնքեն քաղաքապետարանի հետ, այլապես…
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն կառուցապատողները, ովքեր տարածքներ ունեն Երևանի կենտրոնում ու շինաշխատանքները կիսատ են թողել կամ ընդհանրապես որևէ աշխատանք չեն կատարել, պետք է քաղաքապետարան ներկայացնեն շինարարական ներդրումային կառուցապատման հստակ ծրագրեր, որոնց հիման վրա կկնքվեն նոր պայմանագրեր ժամկետների, օրացույցային գրաֆիկի, շինարարական աշխատանքների ավարտի վերաբերյալ: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ նման քայլի են դիմել, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ հարցեր են գալիս քաղաքապետարան` կապված Երևանի կենտրոնում կիսակառույց վիճակում գտնվող շինությունների վերաբերյալ: Ն. Սարգսյանի խոսքով, նման շինությունները լուրջ խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար, զբոսաշրջության միջավայրի որակի վրա են ազդում:
Գլխավոր ճարտարապետն ասաց, որ վերջին շրջանում կառավարության հետ համատեղ որոշակի գույքագրում են իրականացրել, հանդիպումներ են ունեցել տարածքների սեփականատերերի հետ: Ն. Սարգսյանն ընդգծեց, որ եթե այդ մեկ ամսվա ընթացքում կառուցապատողները չներկայանան ու քաղաքապետարանի հետ պայմանագրեր չկնքեն, իրենք իրավունք ունեն դիմել կառավարություն ու տարածքները ճանաչել գերակա շահ:
Կից ներկայացնում ենք քաղաքապետարանի կողմից տրամադրված այդ տարածքների ցուցակը.