Դասախոս պատգամավորը հիմարություն է համարում իր` կաշառք վերցնելու մասին լուրերը
Օրերս սոցիալական ցանցերում մի լուսանկար էր տարածվել, որտեղ գրված էր բառացի հետևյալը` «Հարգելի օգտատերեր, եթե Ժող-ում ծանոթ ուսանող կամ դասախոս ունեք, մի հատ հարցրեք` Միկրոյի կաշառակեր Միշիկը ո՞վ ա»: Այս առնչությամբ Panorama.am-ը փորձեց Միքայել Մելքումյանից մեկնաբանություններ ստանալ, վերջինը սակայն անմիջապես հեռացավ և երբ պնդեցինք, ասաց. «Հիմարություն է, ես նման անհիմն բաներ չեմ մեկնաբանում: Անիմաստ, անհիմն խոսակցություններ են»:
Միքայել Մելքումյանը, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, 2000-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-201 թվականների` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ: