Զինծառայողի հիվանդության վերաբերյալ ՊՆ-ն պարզաբանում է տարածել
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել զինծառայության ընթացքում արյան ծանր հիվանդությամբ այժմ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արթուր Քոչարյանի բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ նշվում է հետևյալը. «Լիովին կիսելով ծնողների ցավն ու մտահոգությունը, և ըմբռնումով մոտենալով նրանց, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, հուսահատ քայլերին, որով բարձրաձայնում են խնդիրը և փնտրում ելքեր՝ որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար՝ տեղեկացնում ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարության պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր: Ինչպես Ա. Քոչարյանի, այնպես էլ՝ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, հոդված 33):
Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը: Ցավոք, հայտնի դրդապատճառներով, հերթական անգամ մարդկանց ցավին տրվող հնչեղությունը միտումանվոր ուղղորդվում է՝ հասարակության շրջանում զինված ուժերի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելուն»:
Հարակից լուր. Զինծառայողի մոտ արյան ծանր հիվանդություն է հայտնաբերվել. Հայրը գումար է փնտրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները