«Անդին»-ի նախահամարն է լույս ընծայվել
Լույս է տեսել «Անդին» պարբերական ամսագրի նախահամարը: Այն նվիրվում է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն և Հայ գրատպության 500-ամյակին: Խմբագրակազմի ղեկավարն է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նրա խոսքով, «Անդին»-ը ծնվել է մեր ժամանակների անհրաժեշտությունից, այն չունի մրցակից, քանի որ այսօր Հայաստանում դրա տեսակն էլ չկա:
«Այն կարող է մրցակցել միայն հին «Գարուն» ամսագրի հետ` ընդունելով «Գարունը» որպես հաստատված չափանիշ»,-լրագրողների հետ զրույցում ասա Տեր-Գուլանյանը:
«Անդին» ամսագիրը գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական է պարբերական է: Նախատեսվում է ունենալ ամսական մինչև 5000 տպաքանակ: Այժմ փնտրում են հովանավորներ:
Ամսագրի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: