Հասարակություն 17:09 24/01/2013

Վտանգված է «Ժողովուրդ» օրաթերթի հետագա գործունեությունը

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումը այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված: Պատճառն այն է, որ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան» և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատին ու արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում և 3 մլն դրամի փոխհատուցում:
Ստորև ներկայացնում ենք խնդրո առարկա հրապարակումը:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երևանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում:

Ներկայացնում ենք նաև 27.09.2012թ. հրապարակված Սննդի անվտանգության պետական ծառաույթնան հայտարարությունը՝ ԵԹՖ-ի ժամկետնանց հավկիթների մասին. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտան•ության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցը` ոչ խիտ, դեղնուցը` ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ), որոնք կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին` պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտգործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու»:
Ինչ է ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը իրականացնելով իր մասնագիտական պարտքը, հրապարակել է միանգամայն հավաստի ինֆորմացիա՝ նույն հրապարակման մեջ ներկայացնելով նաև երկրորդ կողմի կարծիքը, արժանացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ափինյանի կողմից նման սուբյեկտիվ վերաբերմունքի: (Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա արգելանք է դրված, վտանգված է օրաթերթի հետագա գործունեությունը):

Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան ասել էր. «Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը օրաթերթը 28.12.2012թ. դիմել է դատարան և Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել օրաթերթից և լրագրողից: Բայց ի տարբերություն մեծահարուստի, «Ժողովուրդ»-ը միայն ներողություն է պահանջում:
Գործի մասին մանրամասները կհրապարակվեն «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում :

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
24.01.2013
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}