Արմեն Աշոտյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության ու դասադուլի կոչերի մասին
Հայաստանի Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր հնարավոր պաշտոնանկության հարցին ու գրել. «Ինձ շատ եք հարցնում, թե ինչու երկու «թեժ» հարցերի մինչ այժմ չեմ անդրադարձել: Հարկ չէի համարում, բայց քանզի այս հարցերը իմ որոշ ֆբ-ընկերներին հետաքրքրում են, ապա ասեմ, որ.
ա. իմ հնարավոր պաշտոնանկություն
ՀՀ Սահմանադրությանն համապատասխան Կառավարության հետ միասին հրաժարական կտամ: ՀՀ ԿԳ նախարար լինելը մեծագույն պատիվ է: Միաժամանակ ինձ դասում են այն մարդկանց շարքին, ովքեր ինքնադրսևորման և ինքնակայացման համար չէ, որ Հայաստանում «պաշտոն» են զբաղեցնում:
բ. դասադուլի կոչեր
Ես ու Րաֆֆին միակարծիք ենք այս հարցում. քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդներն ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության: Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր ուշադրության, ակտիվության և աջակցության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին