Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում արդեն հացադուլի մեջ է
Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո այս պահին Ազատության հրապարակում տեղադրված նստարաններից մեկի վրա նստած է և ինչպես հանրահավաքում էր հայտարարել, հացադուլ է սկսել: Նրա կողքին է որդին՝ Կարինը: Նրանք շրջապատված են բազմաթիվ մարդկանցով: Րաֆֆի Հովհաննիսյանին են մոտենում նրա համակիրները ողջագուրվում, ոգեպնդում ու հեռանում:
Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը հայտարարել էր, հացադուլ է հայտարարում մինչև մարտի 31-ը՝ Սուրբ Զատիկ:
«Ես մինչև մարտի 31-ը՝ մինչև Սուրբ Զատիկի տոնը հայտարարում եմ մեր հրապարակում իմ վախադուլը, ստադուլը և, քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել, ես մնալու եմ ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու ու կեղծիք, և սպառնալիք չեմ ընդունելու որևէ մեկի անունից», -հայտարարել էր Հովհաննիսյանը և պահանջել Սերժ Սարգսյանից ինքնաբացարկ հայտնել:
Իմ բոլոր առաջարկները մերժվեցին, այլևս ասելիք չունեմ. Հովհաննիսյանը ելքը տեսնում է հացադուլ անելով