Հայտնի է, թե ով է ներխուժել ԱԺ
ՀՀ Ազգային ժողով ներխուժած և հրազենային վնասվածք ստացած երիտասարդը 1988 թվականի ծնված Վրեժ Գալստյանն է: Այս մասին Pamorama.am-ին հայտնեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքերով՝ Վ. Գալստյանը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Ստացել է ձախ ազդրի վնասվածք: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրա կյանքին սպառնացող վտանգ չկա»,- ասաց Թ.Ստեփանյանը:
Նախորդող՝ Նոր մանրամասներ. Ազգային ժողովի շենք մուտքն արգելված է, քննչական գործողություններ են ընթանում
Կրակոցներ ԱԺ-ում. Ներս մտած երիտասարդը վիրավոր է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան