Հասարակություն 10:57 08/04/2013

ԱԱԾ. Վարպետյանը հետ է գնացել

Ալեքսանդր Վարպետյանն այլևս Հայաստանում չէ: Նա գնացել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, մանրամասնելով, որ նրա մուտքը Հայաստան արգելված է դեռ 2002 թվականից ու այդ մասին նա իմացել է:

Այսօր Վարպետյանին` Հայաստան չթողնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայազն միությունը, որտեղ ասված է.

«ՀՀ ԱԱԾ-ն տարիներ շարունակ արգելում է Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան: Օրերս այս հանգամանքը նոր հնչեղություն ստացավ: Ենթադրվում է, որ նման սահմանափակումներ են գործում նաև ուրիշ օտար քաղաքացիություն ունեցող հայերի նկատմամբ:

Ընդհանրապես հայտնի է, որ իրավասու ծառայությունները լիազորված են, անվտանգության նկատառումներով, առանց ենթականերին որևէ բացատրություն տալու, արգելել առանձին օտարերկրացիների մուտքը երկիր: Սակայն դա չի նշանակում, թե նման սահմանափակումները կարող են կիրառվել կամայականորեն, առանց լուրջ հիմնավորման, առավել ևս, ազգությամբ հայերի նկատմամբ:

ԱԱԾ-ն պարտավոր է հիմնավոր բացատրություն տալ, թե տվյալ օտարերկրացի հայը հատկապես ինչպես է սպառնում երկրի անվտանգությանը: Առավել ևս, նման բացատրությունը անհրաժեշտ է, երբ առկա է հանրային պահանջ:

Կարծում ենք, որ պարոն Վարպետյանի դեպքում, եթե անգամ կարող են լինել ինչ-ինչ նկատառումներ կապված նրա հրապարակային ելույթների հետ, միևնույն է, ազգային անվտանգությանը սպառնալու մասին պնդումները խիստ չափազանցված են, ինչի արդյունքում նաև արհեստականորեն կարևորվում է տվյալ անձի գործունեությունը:
Պահանջում ենք. բոլոր այն դեպքերում, երբ մուտքի իրավունքից զրկված օտարերկրացին ազգությամբ հայ է, տալ այդ սահմանափակման շատ հիմնավոր բացատրություն, հակառակ դեպքում անմիջապես վերացնել հայրենիք մուտք գործելու արգելքը»:

Նշենք, որ դեռ 2007-ին «Հետք»-ի նամակին ի պատասխան, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալը պատասխանել է. «2002 թ.-ից սկսած Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի` ՀՀ կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն նրա հրավերի դիմումները մերժվել են «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ նախկին օրենքի 9-րդ հոդվածի եւ 25-րդ հոդվածի 12-րդ պարբերության պահանջների համաձայն»:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը ) 1-ին կետի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:Համաձայն 2007 թ. փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետիգ եւ զ ենթակետերի պահանջների` ներկայումս Ա. Վարպետյանին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ»:

Նախորդող հրապարակումներ`

Փոստանջյանի հարցումը` Ալեքսանդր Վարպետյանի տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ

«Անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել». Մտերիմները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
85 տարեկանում մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով օրեր առաջ զինծառայողի մահվան դեպքին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:39
ՔԿ-ն հաստատում է. Հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է կատարվել
ԶԼՄ-ները տարածում են տեղեկություն, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
Սուխումիում անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քվեարկությունը մեկնարկել է. Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
12:37
Կրակոց՝ Երևանում
Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:10-ի սահմաններում ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԱԾ-ն երկու հայտարարություն է տարածել
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և...
Աղբյուր` Panorama.am
12:14
Զելենսկին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցած Շոլցին մեղադրում է «Պանդորայի արկղը» բացելու համար
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին քննդատել է  Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:37
Նիկոլն իրեն ընդդիմության տեղն է դնելու. Վարոսյան
«Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելը։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 16-ին, ժամը 07:27-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հույս ունեմ՝ իմ կոլեգաներից որևը մեկը չի դառնա Նավալնու ամերիկյան շարունակություն. Թրամփին քննադատած պաշտոնյա
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոլանդ Թրամփին քննադատած պաշտոնյաներն ահազանգում են հնարավոր ձերբակալությունների ու այլ քայլերի մասին։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:41
27-ամյա երիտասարդը բռնաբարել է 75-ամյա հարևանուհուն
Դեպքի տեղի է ունեցել Ռուսաստանում։
Աղբյուր` Panorama.am
10:32
All inclusive-ի հետևանքները
Թուրքիայում սկսել են խոսել, որ հյուրանոցներում all inclusive համակարգը վատ է անդրադառնում հյուրերի առողջության վրա։ Թուրքիայի փոքր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ժաննա Անդրեասյան. Սա ոչ թե հարգանքի բացակայություն է, այլ հակառակը՝ մեծագույն հարգանք
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերաբացումն էր։ Թանգարանում պահվում է նաև Սպենդիարյանի դաշնամուրը, և թանգարանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Սուրեն Սարգսյան. Ստիպված եմ արձագանքել Ռուբինյանին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը հետևած հարցերին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:49
ՆԳՆ հիշեցումը. Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է 20 000 դրամ տուգանք
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել...
Աղբյուր` Panorama.am
09:27
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
«Հրապարակ» թերթը գրում է. «Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, 2025-ի փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
«Փաստ» թերթը գրում է. «Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը դատական համակարգի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության սրածայր սլաքներն ամեն դեպքում ուղղված են դեպի իրավապահ համակարգ։ Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է...
Աղբյուր` Panorama.am
08:37
Հայատանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
08:35
Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ
 Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}