Գնահատվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի ունեցած հրդեհի վնասի նախնական չափը
Երեկ Panorama.am-ն անդարադարձել էր մանկատանը տեղի ունեցած հրդեհին, հետաքրքրվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անելիքների մասին:
Այսօր` հրդեհից երկու օր անց նախարարությունը հայտարարում է, որ տուժածներ չկան, գնահատվել է վնասի նախնական չափը, վերջնական գնահատականը կտան համապատասխան մարմինները:
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի ունեցած հրդեհի, դրան հաջորդող գործընթացների մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
Հրդեհի հետևանքով վնասվել է տղաների խմբասենյակի ննջարանային մասը: Որևէ երեխա չի տուժել: Մանկատան աշխատանքը, երեխաների խնամքը, ընթանում են բնականոն հունով: Մանկատունն ունի պահեստավորված հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ և անհրաժեշտ համապատասխան գույք: Նախարարության մասնագետները գնահատել են վնասի նախնական չափը, վերջնական գնահատականը կտան համապատասխան մարմինները:
Ելնելով վերոնշյալից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է.
1. ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացնում է մանկատան սաների խնամքը` ապահովելով անհրաժեշտ սննդով, հագուստով, գույքով, ուստի որևէ օգնության անհրաժեշտություն չկա:
2. Նախարարությունը շնորհակալություն է հայտնում խնդրով մտահոգ բոլոր անհատներին, կազմակերպություններին, միաժամանակ խորհուրդ տալիս ձեռնպահ մնալ մանկատանն օգնելու որևէ կոչ անելուց կամ կոչին միանալուց:
3. Հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների մասին նախարարությունն ըստ անհրաժեշտության կտեղեկացնի հանրությանը»:
Նախորդող հրապարակում`
Հրդեհ մանկատանը. այրվել են են 8-13 տարեկան տղաների սենյակները...Նախարարությունը դեռ չի քննարկել իր անելիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու