Հայաստանյան «Ռոսիա» կազմակերպությունը նշում է իր հոբելյանը (Լուսանկարներ)
Հայաստանում ռուսական համայնքի «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը նշում է իր 20-ամյակը: Այդ կապակցությամբ այսօր «Մոսկվայի տուն» մշակութա-գործարարային կենտրոնում կայացավ հոբելյանական տոնահանդես, որին ներկա գտնվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, «Ռուսական համագործակցություն» ( «Россотрудничество») կազմակերպության, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Հատուկ այսօրվա կապակցությամբ գեղարվեստական և լուսանկարչական նկարների ցուցահանդեսով հանդես եկան «Սլավոնական» միջնակարգ դպրոցի սաները: Պարային և երաժշտական համարներով հանդես եկան ռուսական համայնքի համույթները:
Նշենք, որ «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը ներկայացուցչություններ ունի Հայաստանի բոլոր մարզերում: Կազկաերպությանը կից ՀՀ ռուսական համայքնի ներկայացուցիչների համար գործում է իրավապահների և հոգեբանների խորհրդակցական մարմին, Էջմիածնում` «Արեգ» ինտելեկտուալ խաղերի ակումբը, Ստեփանավանում` ուսուցիչների «Ռյաբինուշկա» աշխատանքի վետերանների համույթը, «Գարմոշա» տիկնիկային խումբը,«Օրփեոս» երաժշտական թատրոնը, մանկական համույթներ: 1997 թվականից գործում է ռուսալեզու միակ ոչ կառավարական դպրոցը:
Սպասվում էր, որ միջոցառմանը ներկա կգտնվի նաև Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը, սակայն նա չժամանեց, քանի որ եկել էր Երևան գիշերվա ուշ ժամին: Դիվանագետը ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին հավատարմագրերը դեռ չի հանձնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա