Գագիկ Բեգլարյան. Կփորձենք ամեն ինչ անել, որ գոնե շատ չնչին թանկանա տրանսպորտի ուղեվարձը (Տեսանյութ)
«Եթե տրանսպորտի ուղեվարձը թանկանա, կփորձենք ամեն ինչ անել, որ գոնե շատ չնչին չափով լինի այդ թանկացումը»,- լրագրողներին ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա նշեց, որ հաշվարկներ են անում, այն ամփոփելուց հետո ավելի ռեալ, կոնկրետ հանրությանը կներկայացնեն:
Հիշեցնենք, որ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվել է 156.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նշենք, որ գազի գինը սահմանին լինելու է 270 դոլար, բայց կառավարությունը 30%-ը սուբսիդավորելու է: Սուբսիդավորումից հետո, հուլիսի 7-ից բնակչության համար գազը կթանկանա 1 խմ-ի հաշվով 18%-ով: