Հանձնաժողովը հրապարակել է, թե որքանով կէժանանա ջուրը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 21-ին նիստ կգումարի, որի ընթացքում քննարկելու է «Երևան Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների փոփոխության հարցը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, ընկերությունը հանձնաժողովին առաջարկել է սակագինը նվազեցնել 8 դրամով` 1 խմ ջրի համար 174.059 դրամը դարձնելով 166.044 դրամ:
Հանձնաժողովը մտադիր է ավելի ցածր սակագին սահմանել: Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակած որոշման նախագծի համաձայն.
Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 120.598 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 144.718 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»:
Հիշեցնենք, որ այս ընկերությանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման վերաբերյալ լիցենզիա տրամադրվել է 2006-ի մայիսին, լիցենզիայի ավարտին մնացել է 3 տարի:
«Երեւան Ջուր» ընկերությունը 10 տարով վարձակալության է հանձնվել Veolia Woter ֆրանսիական ընկերությանը: Ըստ վարձակալության պայմանների` 2012 թ. Երևանում 1 խմ ջուրը պետք է արժենար ընդամենը 99 դրամ, իսկ վարձակալության վերջին տարում` 2015 թ.` իջներ մինչև 75 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում