Հասարակություն 10:45 24/06/2013

Կանադահայ գործիչը` Կանադայի հայոց թեմի առաջնորդի ընտրության մասին. Պատգամավոր ընտրվեցին մարդիկ, ովքեր եկեղեցի չէին այցելել

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Կանադահայ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը` գործարար ու ակտիվ հասարակական գործիչ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ, Հայկական կոնգրեսի անդամ Լևոն Աֆեյանը կնոջ հետ արդեն մի քանի օր Հայաստանում է: Նա ամեն տարի մի քանի օրով հայրենիք է գալիս, բայց այս տարի մի ուրիշ նպատակ էլ ունի: Անցած ուրբաթ օրը այցելել է Ամենայն հայոց Կաթողիկոսին, հանդիպման ժամանակ ներկայացրել է կանադահայ համայնքի ներկայացուցիչների դժգոհությունները, Կանադայի հայոց թեմի առաջնորդի կայացած ընտրությունների մասին մանրամասներ:

«Հանդիպեցի Վեհափառին: Ես եկած էի խորհրդակցելու համար, կարող է ավելի վաղուց եթե գայի, ավելի կարող պիտի ըլլայ միջամտել»,-Panorama.am-ին հայտնեց պարոն Աֆեյանը, ավելացնելով, որ իր նպատակը միջամտելը չէր, այլ այն, որ Վեհափառը իմանա իրականության համապատասխանող տեղեկությունները: Աֆեյանն ասաց, որ կաթողիկոսը տեղեկացված էր, ամեն ինչ ճիշտ գիտեր, նոր ընտրություններն անցկացնելու որոշումն արդեն կայացված էր:

Հիշեցնենք,  որ կանադահայ համայնքն անարդար է որակում Կանադայի հայոց թեմի 30-րդ պատգամավորական ժողովում անցկացրած ընտրությունները, որի ժամանակ առաջնորդ էր ընտրվել Տ. Առեն աբեղա Ճեպեճյանը: Վերջինս հրաժարվել է պաշտոնից: Մայր աթոռից Panorama.am-ին հայտնել էին, որ կանցկացվեն նոր ընտրություններ:

Լևոն Աֆեյանն էլ համարում է, որ առաջնորդի ընտրություններն անարդար են եղել, նախ դրանց անցկացումը գաղտնի է պահվել ժողովրդից, ապա ժողովի պատգամավորներ են ընտրվել պատահական մարդիկ, ովքեր ոչ թե քվեարկել են Տեր Առենին կողմ, այլ Տեր Բագրատի դեմ: Եվ Աֆեյանը, և կանադահայ համայնքի շատ ներկայացուցիչներ դա համարում են որոշ կուսակցականների ձեռքի գործը:

«Մի քանի կուսակցությունների անհատական շահեր: Այդ անձինք անձնական հաշիվներ ունեն: Խոսքն այն կուսակցությունների մասին է, որոնք Էջմիածնական թեմին մոտ են: Այսօր գիտեք, կուսակցությունները Սփյուռքի մեջ շատ տկարացած են»,-ասաց Աֆեյանը: Նրա խոսքով, այդ կուսակցությունների անդամների թիվը նվազել է, նոր մարդիկ չեն անդամագրվում, իսկ դրանց ղեկավարների տարիքը գերազանցում է 70-ը: Լ. Աֆեյանը մասնավորեցնում է, որ խոսքը Դաշնակցության մասին չէ, այլ մյուս երկու ավանդական կուսակցությունների:

«Իրենց երազը, տեսիլքը տարբեր են, ինչ որ այսօր իրականությունում կա: Եվ այդ Սփյուռքի մեջ իրենք պետք է լինեն կենտրոնը, և ոչ թե եկեղեցին, իրենք պետք է լինեն տիրապետողը, և ոչ թե առաջնորդ սրբազանը, օրինակի համար»,-իրավիճակն այսպես ներկայացրեց Աֆեյանը:

Անդրադառնալով Տեր Առենի` առաջնորդի պաշտոնից հրաժարվելու քայլին, Լ. Աֆյանն այն ճիշտ  պատվավոր ու գնահատելի քայլ որակեց. «Ոչ ոք Հայր Առենին չէր ճանչնար, և ընտրվեց»:

Հայ համայնքը չի ուզում բաժանվել Բագրատ Սրբազան Գալստյանից, ով վերջին տասը տարիներին Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդն էր: Սակայն Տեր Բագրատն արդեն լքել է Կանադան, Լևոն Աֆեյանը նրան հանդիպել է Մայր Աթոռում:
«Ընտրության հաջորդ օրը պատիվը շատ բարձր պահեց: Շատ դժվար օրեր անցուց: Իր շուրջը հավաքված էին հարուրավոր ընտանիքներ, որոնք անդադար կպահանջեին, որ ինքը հոս մնար: Ինքը փորձեց էս բոլորին հանդարտացնել, մխիթարել… Իրեն հոս տեսա, Էջմիածին, կարծես ավելի հանգիստ էր: Հայր Բագրատը, երբ Կանադա եկավ առաջին անգամ, ինքը 32 տարեկան, շատ լավ ուսյալ սուրբ մըն էր»,-ներկայացրեց Աֆեյանը, ավելացնելով, որ նա ապրում էր քրիստոնեաբար ու հավատացած է, որ ամեն ինչ արվում է Աստծո կամքով:

«Ես իրեն առաջնորդ չընտրված ծանոթացա, մեր տանը եկել էր արդեն, և երեխաների հետ խոսեց, արդեն իսկ անմիջապես զգացի, որքան իմ երեխաներս, այն ժամանակ 14, 13 տարեկան էին, կամ ավելի փոքր, ինչպես իրեն կապվեցան, խոսեցան հետ»,-պատմեց կանադահայ գործիչը:

Նրա ներկայացմամբ, տասը տարիների ընթացքում սրբազանը հսկայական աշխատանք է կատարել` վերահաստատելով համայնքի սերը դեպի եկեղեցին, որը «տարիներով կորցված էր Սփյուռքի մեջ»: Աֆեյանը նշում է, որ Կանադայում Կաթոլիկ եկեղեցին խոր արմատներ ունի, սակայն այս ու այլ եկեղեցիներ դատարկ են մնացել, հեռացած մարդկանցից, դրանցից շատերն հոգևորներ չունեն:
«Բագրատ Սրբազանը կըրցավ գաղութին հավաքել եկեղեցու շուրջ, և եկեղեցին դարձնել գաղութի միասցնող ուժը»,-ասաց նա, ավելացնելով, որ մի առիթով Բագրատ սրբազանին ասել է, թե 10 տարի քարոզելով քրիստոնեական սեր, չէր կարող չսպասել, որ ժողովուրդն իրեն այսպես կսիրի:

1975 թվականից Մոնրեալ քաղաքում բնակություն հաստատած հայն ասում է, որ Կանադայում մարդիկ անպայման Բագրատ Սրբազանի վերադարձն են ուզում, սակայն եթե նրա վերադարձը հնարավոր չլինի, ապա մտածում է` ունենք ուրիշ հոգևորականներ:

«Հուսով ենք, որ 31-րդ պատգամավորական ժողովում կընտրվի նոր սրբազան, որը կարենա ինքն էլ սիրվի»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:

Մեկ շաբաթից արդեն Աֆեյանը կվերադառնա Կանադա, նա հայ համայնքի ներկայացուցիչների համբերություն է մաղթելու:
«Ժամանակ պետք ունի հայ գաղութը, որ իր ցավն անցնի: Պետք է համախմբվենք նորից, պետք է եկեղեցիներուն ավելի մոտ մնանք»,-ասաց Աֆեյանը, ավելացնելով, որ պետք է ամեն բան անեն, որ պատմությունը չկրկնվի, որ փոքր խմբեր եկեղեցի մտնեն ու իրենց անհատական նպատակներն հետապնդեն: Կանադահայ գործիչը դրա համար կոչ է անում ոչ միայն եկեղեցի այցելել, այլև անդամագրվել եկեղեցուն:

«Էդ անդամությունը շատ կարևոր է: Այդ անդամներն են, որ իրավունք ունեն ընտրելու, ոչ թե ժողովուրդը»,-նկատեց նա, ու բացատրեց, որ շատ դեպքերում նկատել է, որ քահանաներն էլ այնքան ոգևորված չեն մարդկանց անդամագրությամբ: Ինչքան քիչ մարդ մասնակցի ընտրությանն ու այլ հարցերի քննարկմանը, խնդիրն ավելի հեշտ կլուծվի:
Նկատենք, որ առաջնորդի ընտրությանը մասնակցում են անդամագրվածներից ընտրված մոտ 50 պատգամավորներ:
Լևոն Աֆեյանի խոսքով, ընտրությանը մասնակցածների թվում կային մարդիկ, ովքեր տարիներով եկեղեցի չէին հաճախել, վերջին րոպեին վճարել են անդամագրության համար ու ընտրվել պատգամավոր:

Նկարը վերցված է Աֆեյանի ֆեյսբուքյան էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին • 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը և խառնվածքին համահունչ փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար...
Աղբյուր` Panorama.am
10:14
Օրեգոնում բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ կամուրջը է փլուզվել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}