ԵՊՀ ուսխորհուրդը առաջարկում է վերանայել սահմանված սակագները
Հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել Երևանի պետական համալսարանի ուսխորհուրդը.
«Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը որպես Հայաստանում ամենամեծ ուսանողական համայնքը ներկայացնող և ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 20-ից հասարակական վերգետնյա տրանսպորտի ուղեվճարի արժեքի բարձրացման կապակցությամբ:
Կարծում ենք՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում նմանօրինակ թանկացումները կարող են ֆինանսական դժվարություններ առաջացնել բնակչության, այդ թվում և դրա մաս կազմող ուսանողների համար:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը գտնում է, որ պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնք կապահովեն ուսանողների համար մատչելի հասարակական վերգետնյա տրանսպորտից օգտվելու հնարավորություններ և առաջարկում է վերանայել սահմանված սակագները, ինչպես նաև քննարկել վերոհիշյալ մեխանիզմների ներդրման ուղիները:
Վերոնշյալ խնդրի վերաբերյալ ԵՊՀ ուսանողական խորհուրդը համապատասխան նամակներ է ուղարկել Երևանի քաղաքապետին, ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
Միաժամանակ ԵՊՀ ուսանողական խորհուրդը պատրաստակամություն է հայտնել համատեղ քննարկելու ոլորտի պատասխանատուների հետ այս և մի շարք այլ սոցիալական խնդիրների լուծման հնարավորությունները:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրավիրում է Հայաստանում գործող բոլոր ուսանողական կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին և անձանց միանալ նախաձեռնությանը և հանդես գալ առաջարկություններով և ծրագրերով, որոնք կնպաստեն սակագների փոփոխությանը և դրանք ուսանողների համար մատչելի դառնալուն»,- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները