Արարատի քաղաքապետը հիվանդանոցում է. Նրան պետք է գլխի վիրահատության ենթարկեն
Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը առողջական լուրջ խնդիրներ ունի և օրերս հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
«Պարոն Բաբայանին էս օրերին հանգիստ թողեք, ինքը գլխի վիրահատության պիտի ենթարկվի ու հիմա պատրաստվում են», -փոխանցեց պարոն մարզպետը:
Իսկ թե կոնկրետ ինչ հիվանդություն ունի, Էդիկ Բարսեղյանը նպատակահարմար գտավ չմանրամասնել: Ինչ վերաբերում է քաղաքապետի հրաժարականին, ապա Բարսեղյանն ասաց, որ այդ մասին խոսելը վաղ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին