Կոմիտաս 5-ում տղամարդը կտրել է երակները (Տեսանյութ)
Կոմիտաս 5-ում այժմ իրավիճակը հանգիստ է: Մինչ այդ շինարարության դեմ պայքարող ակտիվիստներից մեկը` Անուշավան անունով, կտրել է երակները: Նրան շտաօպգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեցին դեպքին ականատես բնակիչները:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Նախախորհրդարանը տարածել էր հաղորդագրություն, որով պահանջում էր պատկան մարմիններից փրկել քաղաքացուն:
«Այս պահին Կոմիտաս 5 հասցեում Անուշավան մի քաղաքացի կանգնել է բարձրահարկ շենքի շինարարության համար փորված փոսի եզրին և սպառնում է, որ իրեն ցած կնետի, եթե շինարարությունը չդադարեցվի: Անուշավանը մի քանի օր առաջ միացել է նշված հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ պայքարող Նախախորհրդարանի արագ արձագանքման խմբի անդամներին և պայքարի ընթացքում հաճախ դրսևորել է դյուրագրգիռ ու անհավասարակշիռ վարքագիծ` անտեսելով խմբից հեռանալու և նրա անունից հանդես չգալու բոլոր կոչերն ու հորդորները»:
Նշենք, որ Կոմիտաս 5 հասցեից ոստիկանության Արաբկիրի բաժին է տարվել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները