Արաբկիրի ղեկավար. Կոմիտաս 5Ա-ի բնակիչների կարծիքները հաշվի են առնվել (Տեսանյութ)
2012 թվականին, երբ սկսվում էին շինարարական աշխատանքները, լսելով բնակիչներին, նրանց կարծիքները, հաշվի առնելով նրանց խնդրանքները, Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է որոշում` ըստ որի նախատեսված 14 հարկանի շենքի փոխարեն կառուցվելու է 7 հարկանի շենք:
Այս մասին Առաջին լրատվականին հայտնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը` անդրադառնալով Կոմիտաս 5ա հասցեում շենքի կառուցման դեմ բնակիչների պայքարին:
Հիշեցնենք, որ այս հասցեում երեկվանից լարված իրավիճակ է: «Ինչ պահանջել են բնակիչները, բոլորը ներառված է»,- ասել է վարչական շրջանի ղեկավարը:
«Լիբեր» ՍՊԸ-ի պատասխանատուն ևս համարում է, որ վնասելով գործարարի շահերը գնացել է լուրջ զիջումների` հանուն բիզնես ծրագրի խաղաղ իրագործմանը: Նա հավաստիացրել է, որ բնակիչներին տված խոստումը պահելու են:
Տեսանյութը` Առաջին լրատվականի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները