«Ամոթ, ամոթ». Դավիթ Օհանյանը հեռացավ Կոմիտաս 5-ից (Տեսանյութ)
Կոմիտաս 5ա հասցեում քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին բնակիչներն ու ակտիվիստները դիմավորեցին «ամոթ, ամոթ» ու այլ բացականչություններով:
Հիշեցնենք, որ երեկվանից այստեղ պայքարի են դուրս եկել հարակից շենքերի բնակիչները` խոչընդոտելով այդ հասցեում իրականացվող շինաշխատանքները: Նրանք նշում են, թե կառուցվող բազմահարկ շենքը կխանգարի իրենց լուսավորությանը:
Օհանյանը բնակիչներին փոխանցեց, որ քաղաքապետարանում հաշվի են առել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները, նախատեսված 14 հարկի փոխարեն կլինի 7 հարկանի շենք:
Բնակիչների հետ այդպես էլ լեզու չգտնելով` Օհանյանը հեռացավ տարածքից: Այս պահին էլ ակցիան շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ` Կոմիտաս 5Ա-ում կրկին լարված իրավիճակ է
Արաբկիրի ղեկավար. Կոմիտաս 5Ա-ի բնակիչների կարծիքները հաշվի են առնվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները