Նախագիծը չի համաձայնեցվի, մինչև բոլոր պարամետրերը ձեր աչքով չտեսնեք. Նարեկ Սարգսյանը` Կոմիտաս 5-ում կառուցվող շենքի մասին
«Կոմիտաս 5-ում նախկինում հաստատված 15 հարկը և հեռավորությունները պահպանված չէին»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը` անդարդառնալով Կոմիտաս 5-ի շինարարությանը:
Նա նշեց, որ բազմաթիվ անգամ հանդիպել է տվյալ տարածքի շենքերի բնակիչների հետ, և քննարկումների արդյունքում շենքի բարձրությունն իջեցվել է 24 մետր, որը կազմում է 7 հարկ, ինչպես նաև հեռացրել են հանդիպակաց շենքից 7-7.5 մետր հեռավորություն և այդ համաձայնությամբ տրվել է առաջադրանք նախագծողներին:Նա ասաց նաև, որ այժմ քաղաքպետարան ներկայացված նախագծից նա տեղյակ չէ՝ միաժամանակ նշելով, որ ներկայումս Երևանի գլխավոր ճարտապետը նախագծողների հետ աշխատում են չափերը փոքրացնելու ուղղությամբ, ինչը կներկայացվի բնակիչներին: «Ւմ և բնակիչների միջև եղել է նման պայմանավորվածություն, որ նախագիծը չի համաձայնեցվի, մինչև բոլոր պարամետրերը ձեր աչքով չտեսնեք»,- նշեց Ն.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները