5-ամյա Լիզայի վիճակը վատացել է. Հայրը դեռ օգնություն է խնդրում
5 տարեկան Լիզայի առողջական վիճակը վատացել է և այսօր նա նորից հիվանդանոց է տեղափոխվելու: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Լիզայի հայրը` Դավիթ Պողոսյանը: «Արդեն մի քանի օր է` անընդհատ սիրտը խառնում է, հետ է տալիս, իրեն թույլ է զգում: Այսօր կտանենք կպառկացնենք, մինչև տեսնենք` ինչ ենք անում»,-ասաց հայրը:
Panorama.am-ը գրել էր փոքրիկ Լիզայի մասին, որի մոտ գլխուղեղի ուռուցքն էին հեռացրել, սակայն անհրաժեշտ ճառագայթումն ու քիմիոթերապիան ստանալու համար երեխային անհրաժեշտ էր տեղափոխել Մոսկվա, ինչի համար սոցիալապես անապահով ընտանիքը գումար չուներ:
Դավիթ Պողոսյանը տեղեկացրեց, որ նախորդ հրապարակումից հետո հավաքվել է շուրջ 500 ԱՄՆ դոլար և 80 հազար դրամ ու շնորհակալություն հայտնեց բոլոր բարի մարդկանց:
Երեխային օգնել ցանկացոները կարող են գումար փոխանցել «ՎՏԲ - Հայաստան Բանկ»-ում Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարներին
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
400215098
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
Դավիթ Պողոսյանի հեռախոսահամարն է`(+374) 93 20 50 78
Կարդացեք նաև`
5-ամյա Լիզան բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. Մետաստազները տարածվում են