
Եղնուկյանի նկարը հանել են «Ծածկած շուկա»-ի պատից
Կարո Եղնուկյանի նկարը, որն օրեր շարունակ փակցված էր Ծածկած Շուկայի դիմացի պատին, երեկ հանվել է: Հիշեցնենք, որ նկարի ներքևում գրություն կար` «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:
Եղնուկյանն ու նախարախորհրդարանը հայտարարել էին, որ նման գրությամբ նկարը շենքի պատին փակցնելը հանցագործխություն է:
Եղնուկյանը բաց նամակով դիմել էր ոստիկանապետին ու գլխավոր դատախազին` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել իր անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ զրպարտչական և սադրիչ բովանդակության պաստառը: