Սկսվել են «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները
Սկսվել են Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ:
Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի և նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաև տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ և հետազոտություններ:
2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում և գրունտների նմուշարկում:
Թաղամասի կառուցման նախապատրաստական փուլի մեկնարկին ներկա են եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:
Նախորդող հրապարակումներ`
«Նոր Հալեպ»-ում հաջորդ աշնանը տասնյակ բնակարանամուտ կտոնվի
«Նոր Հալեպ» թաղամասի համար հատկացվել է 4.8 հա տարածք. Աշխատանքները պետք է արագացվեն
Շուրջ 300 սիրիահայ ընտանիք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում
Զաքարյան. Սիրիահայերից շատերը մտափոխվել են, ցանկանում են Հայաստանում հաստատվել
Դավթաշենում բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է 200 սիրիահայ. Դիմումների ընդունումը կշարունակվի